Մեզ հետ ապահով է
0%
Վերջին տարիներին մարդկային ռեսուրսների կառավարումն ամենապահանջված մասնագիտություններից է դարձել։ Ընկերության հաջողության հիմքում թիմն է, ու հենց ՄՌԿ-ների պրոֆեսիոնալ աշխատանքից է հաճախ կախված, թե որքան առողջ և ամուր թիմ կձևավորվի ընկերությունում։ Այս տարի Նաիրի Ինշուրանսը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան որոշեցին համատեղ միջոցառում կազմակերպել ՄՌ մասնագետների համար։ Մեր հրավերին ավելի քան 500 ՄՌԿ-ներ արձագանքեցին՝ հայաստանյան տարբեր ընկերություններից։
«Եթե 15 տարի առաջ ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մենք նշելու ենք Մարդկային ռեսուրսների կառավարիչի օրը և 500 հոգի ներկա է լինելու, կասեի, որ ինքը խենթացել է, որովհետև 15 տարի առաջ մենք 10 հոգի էինք»,- իր խոսքում նշեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։
Նաիրի Ինշուրանսը շատ է կարևորում HR մասնագետների դերը, մեր ընկերության հաջողված օրինակով գիտենք լավ, պրոֆեսիոնալ HR մենեջերն ինչքան մեծ ձեռքբերում է։ Այդ գիտակցումով է, որ Նաիրին որոշեց այս կարևոր օրն HR համայնքի կողքին լինել։
«Մենք այն ընկերությունն ենք, որ շատ լավ հաականում ենք՝ հաջողակ բիզնեսի հիմքում թիմն է, իսկ թիմը ճիշտ ու գրագետ կառավարելու հմտությունը ձերն է։ Առանց ձեզ հաջողակ բիզնեսի մասին խոսք լինել չի կարող»,- իր ողջույնի խոսքում նշեց Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
«Վերջին շրջանում HR մասնագետների դերն ավելի ու ավելի է կարևորվում, կարծում եմ՝ սա պատահական չէ՝ դա յուրաքանչյուրիդ աշխատանքի արդյունքն է։ Յուրաքանչյուրդ ձեր ընկերությունում ստեղծում եք արժեք, և հանրագումարով փոխվում է վերաբերմունքը համայնքի և մեր աշխատանքի նկատմամբ»,- ասաց Նաիրի Ինշուրանսի ՄՌԿ Մանե Բաբասյանը։
Երեկոն անցավ հրաշալի մթնոլորտում՝ նոր ծանոթություններ, արդյունավետ քննարկումներ և, իհարկե, լավ երաժշտություն ու նվերներ՝ ամեն բան էներգիայով և մտքերով լիցքավորվելու ու թարմ ուժերով աշխատանքին վերադառնալու համար։