Մեզ հետ ապահով է
0%
2020 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի համավարակի մասին։ Աշխարհում ոչ մի երկրի չհաջողվեց խուսափել Covid 19-ից։ 2021 թվականի հունվարին աշխարհում կորոնավիրուսով վարակման արձանագրված դեպքերի թիվը հասավ 100 միլիոնի։ 1 տարվա ընթացքում համավարակի զոհ դարձավ 2 միլիոնից ավելի մարդ։
Կորոնավիրուսը մեծ հարված ու վնաս հասցրեց գրեթե բոլոր ոլորտներին, ամենից տուժած ոլորտներից մեկը, սակայն, դարձավ զբոսաշրջությունը։ Բազմաթիվ երկրներ համավարակի տարածումը կանխելու նպատակով կտրուկ քայլերի գնացին՝ փակելով երկրի օդային ու ցամաքային սահմանները։ 2020 թվականի կեսերին աշխարհը աստիճանաբար սկսեց վերադառնալ բնականոն կյանքին, որն, իհարկե, արդեն ինչ-որ առումով հարմարեցված է կորոնավիրուսին։ Հազարավոր մարդիկ սկսեցին ճամփորդել՝ ոչ միայն տուրիստական նպատակներով, այլև՝ աշխատանքի, ուսման և այլն։ Այսօր արդեն բավական չէ արտերկիր մեկնելիս ունենալ սովորական զբոսաշրջային ապահովագրություն։ Ինչպես ասում են, ժամանակները փոխվել են՝ համավարակը նոր կանոններ է թելադրում։ Աշխարհում ամենապահանջված ապահովագրության տեսակներից մեկը դարձել է ճամփորդողների համար կորոնավիրուսից ապահովագրությունը Հայաստանում առաջինը ՆԱԻՐԻ-ն էր, որ 2020 թվականի ամռանը շուկայում ներկայացավ ապահովագրական նոր ծրագրով՝ «Անտի Քովիդ Թրավել»։ Սա կորոնավիրուսից ապահովագրության բացառիկ ծրագիր է՝ նախատեսված արտերկիր մեկնողների համար։ Արտասահմանում կորոնավիրուսով վարակվելը կարող է մի շարք ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեցնել։ Գաղտնիք չէ, որ արտերկրում բուժծառայությունները բավականին թանկ արժեն։ Դրա համար էլ ՆԱԻՐԻ-ի թիմը մշակեց այնպիսի ծրագիր, որով փոխհատուցվում են արտերկրում COVID-19-ի՝ հանկարծակի ի հայտ գալու դեպքում անհետաձգելի (շտապ) բուժօգնություն ստանալու հետ կապված ծախսերը։
Որքան էլ ցավալի լինի այդ մասին մտածելը, սակայն կորոնավիրուսը ոչ բոլորն են հաղթահարում․ արձանագրվում են բազմաթիվ մահեր։ Այդ է պատճառը, որ ՆԱԻՐԻ-ն քննարկման արդյունքում որոշում կայացրեց տրամադրել հատուցում նաև COVID-19-ի հետևանքով մահվան դեպքում Ապահովագրված անձի աճյունի՝ նրա մշտական բնակության վայր վերադարձի հետ կապված ծախսերը։
«Անտի Քովիդ Թրավել» ծրագրի շրջանակում մշակվել են ապահովագրական փաթեթների 6 տեսակներ՝ Standart, Silver, Gold, նաև Standart+, Silver+ , Gold+։ Վերջին 3 փաթեթները ներառում են նաև COVID-19 ախտորոշման նպատակով SARS-COV ՊՇՌ հետազոտության անցկացում մինչ արտերկիր մեկնելը։ Ապահովագրությունը նախատեսված է 5-ից մինչև 365 օրերի համար։ Նվազագույն ապահովագրավճարը 3000 դրամն է՝ 5 օրերի ապահովագրություն և 2000 եվրո ապահովագրական ծածկույթ։ Ապահովագրական առավելագույն ծածկույթ՝ 30․000 եվրո, ունենալու համար պետք է ձեռքբերել Gold+ փաթեթը։ 5-օրյա ապահովագրությունն արժե 25․000 դրամ, իսկ առավելագույն ապահովագրավճարով՝ 217․000 դրամ, կարող եք ձեքռբերել Gold+ փաթեթն ու լինել ապահովագրված 365 օր։ Ապահովագրական ծածկույթը կրկին առավելագույնն է՝ 30․000 եվրո։
«Անտի Քովիդ Թրավելը» մշակվել է՝ հաշվի առնելով լայն շրջանակների համար դրա հասանելիությունը։
Ճամփորդելիս վերցրեք մեր Anti Covid-ն ու եղեք ապահով օդում, ջրում և ցամաքում։