Մեզ հետ ապահով է
0%
ՆԱԻՐԻ Ինշուրանսն ու Yandex Go-ն համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում․ առաջին անգամ Հայաստանում դժբախտ պատահարներից ապահովագրվում են բոլոր նրանք, ովքեր ուղևորության ընթացքում մեքենայում են։ Ապահովագրությունն անվճար է և ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ սկսվում է ուղևորությունը։ Այն վերաբերում է և՛ վարորդին, և՛ ուղևորներին։ Յուրաքանչյուր ապահովագրված անձի, այսինքն՝ ուղևորության ընթացքում մեքենայում գտնվող ուղևորների, վարորդի դեպքում առավելագույն հատուցվող գումարը 3,3 միլիոն դրամն է մեկ պատահարի գծով առավելագույնը՝ 33 միլիոն դրամ։
Ընդ որում, պրոդուկտի բացառիկության կետերից մեկն էլ այն է, որ անգամ եթե պատահարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, հատուցում է տրամադրվում նաև մեղավոր վարորդին։
«Այսօր հատկապես մայրաքաղաքում երթևեկությունը շատ բարդ է, վթարները շատ են։ Ուրախ ենք համագործակցություն սկսել Yandex Go-ի հետ, քանի որ այն օգնում է եթե ոչ նվազեցնել, ապա գոնե կառավարել հնարավոր ռիսկերը տաքսիով երթևեկելիս: Եթե վարորդը կամ ուղևորը մարմնական վնասվածք են ստանում, լրացուցիչ ծախսեր են առաջանում հետազոտությունների և բուժման համար: Ապահովագրությունը լուծում է այս խնդիրը: Սա նաև ընկերության սոցիալական պատասխանատվությունն է՝ ուղևորափոխադրման ընթացքում հոգ տանել մարդկանց առողջության ու անվտանգության մասին»,- ասում է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
Ապահովագրությունը սկսում է գործել, երբ վարորդը սեղմում է «ճանապարհին եմ» կոճակը և դադարում, երբ ավարտում է ուղևորությունը։
«Ուղևորների և վարորդների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Եվ չնայած օրենսդրությունը չի պահանջում, որ առցանց ծառայություններն ապահովագրեն ուղևորությունները, մենք որոշեցինք այն գործարկել՝ դառնալով Հայաստանում տաքսի պատվիրելու առաջին ծառայությունը, որն ապահովագրում է ուղևորների և վարորդների կյանքն ու առողջությունը»,- ասում է Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը։
Ապահովագրությունից օգտվելու համար հարկավոր է գրել Yandex Go-ի աջակցության ծառայությանը, որը կօգնի կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ, ինչպես նաև կներկայացնի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Նաիրի Ինշուրանսն ու Yandex Go-ն բոլորին մաղթում են բարի և անվտանգ ճանապարհ։