Նաիրի ինշուրանս

08-02-2023

Մեր հաճախորդներն այսուհետև Եգիպտոսում ավելի ապահով կլինեն

2023 թվականին Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունը բացառիկ համագործակցության պայմանագիր ստորագրեց EGYPT GLOBAL ASSISTANCE ընկերության հետ։

 

Ի՞նչ է սա նշանակում։

Այսուհետև մեր «Ճամփորդական ապահովագրություն» ձեռքբերած քաղաքացիներին ապահովագրական պատահարի դեպքում Եգիպտոսում կսպասարկեն բարձր որակավորում ունեցող, փորձառու բժիշկներ, բացի այդ՝ այլևս կարիք չի լինի տեղում վճարել և միայն Հայաստան վերադառնալուց հետո ստանալ փոխհատուցում։ Ապահովագրական պատահարի դեպքում մեր հաճախորդները կսպասարկվեն անվճար ու կստանան արագ և պրոֆեսիոնալ բուժօգնություն։

 

Ի՞նչ անել ապահովագրական պատահարի դեպքում 

Ապահովագրական պատահարի դեպքում անմիջապես կապ եք հաստատում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ Զանգերի կենտրոնի հետ՝ +374 98 277 288 (Viber, Whatsapp) հեռախոսահամարով։ Հայտնում եք գտնվելու վայրը, գանգատը։ Մեր մասնագետները կապ են հաստատում Եգիպտոսի մեր գործընկերոջ հետ, և առավելագույն սեղմ ժամկետում կազմակերպվում է անհրաժեշտ բուժօգնությունը, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում հոսպիտալացում, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, դեղորայքի տրամադրում և այլն։

 

Մեր գործընկերոջ մասին

EGYPT GLOBAL ASSISTANCE ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1997 թվականից և այսօր արդեն միավորում է մի քանի տասնյակ բուժկենտրոններ Եգիպտոսի ամբողջ տարածքում, ներառյալ՝ Շարմ էլ Շեյխ, Հուրգադա հայտնի հանգստավայրերում, մայրաքաղաքում Կահիրեում, Լուքսորում, Ասուանում և այլուր։ 2005 թվականից EGYPT GLOBAL ASSISTANCE – ի հետ համագործակցում են աշխարհի տարբեր երկրների առաջատար ապահովագրական ընկերությունները՝ նպատակ ունենալով իրենց հաճախորդների հանգիստը Եգիպտոսում առավել ապահով դարձնելու։ EGYPT GLOBAL ASSISTANCE-ը մասնաճյուղեր ունի նաև աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ՝ ԱՄԷ (Դուբայ), Մեծ Բրիտանիա, Հունաստան, ԱՄՆ։

https://www.egyptassist.com/

 

Ու հիշեք․

Մեզ հետ ապահով է օդում, ջրում և ցամաքում։