Մեզ հետ ապահով է
0%
Հայրենիքի համար դժվարին այս օրերին գործարար համայնքը պետք է միավորվի, ձեռք մեկնի, օգնի ստեղծված ծանրագույն դրությունը միասին հաղթահարել։ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի հետևանքով ընդամենը մեկ շաբաթում գրեթե 120 հազար արցախցիներ բռնի տեղահանվեցին և փրկության որոնումներում Մայր հայրենիք եկան։ Թեպետ պետական մարմինները փորձում են հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել ծագող խնդիրները, բավարարել բռնի տեղահանված, ամիսների շրջափակումից ֆիզիկապես և հոգեպես հյուծված մեր հայրենակիցների կարիքները, սակայն պետությանը ևս օգնություն է պետք։
Այսօր յուրաքանչյուրիս պարտքն է լինել արցախցիների կողքին։ Այդ նպատակով Նաիրիի թիմը ձեռք բերեց մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության տնտեսական պարագաներ, պարենային ապրանքներ, քաղցրավենիք և թիմի հետ միասին ճանապարհվեց Սյունիքի մարզ՝ Գորիսում գտնվող տեղահանված մեր հայրենակիցների ընդունման կայան՝ օգնությունը ոչ միայն տեղ հասցնելու, այլև մեր հայրենակիցների հետ զրուցելու, ցույց տալու համար, որ այս ծանր իրավիճակում նրանք միայնակ չեն։
Կոչ ենք անում գործարար համայնքին միանալ:
Ուժեղ լինելու համար միասին լինել է պետք։