Նաիրի ինշուրանս

28-04-2024

Այս ոլորտ ոտք դնելիս պետք է լինել շատ մարդակենտրոն

Կարիերայի ինչ հնարավորություններ կան ֆինանսական ոլորտում. այս տարի Career City Fest-ի շրջանակում անցկացվեց «Կարիերան ֆինանսերում, բազում ուղիներ և հեռանկարներ» թեմայով պանելային քննարկում, որի խոսնակներից մեկը Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էր։

 

«Սա մի ոլորտ է, որտեղ ոտք դնելիս պետք է լինես մարդակենտրոն, որովհետև գործ ունես ապահովության խոստման հետ»,- իր խոսքում նշեց Մանեն։

Խոսելով ապահովագրական ոլորտի գրավչության մասին՝ Մանեն խոստովանեց՝ 14 տարի առաջ եկավ Նաիրի՝ կարծելով, թե մի քանի ամիս է այստեղ մնալու և շարունակելու է կարիերան այլ վայրում, բայց եկավ ու դարձավ նաիրյան։ Ինչ է պետք այս ոլորտում լինելու և առաջ գնալու համար։

 

Ըստ Մանեի՝ առաջին տեղում կրթությունն է, դրա համար էլ հենց ինքը շարունակում է կրթվել, զարգանալ, նոր գիտելիք ու հմտություն ձեռք բերել։

«Անհնար է չսիրել կրթությունը մի դարում, երբ աշխարհում կա արհեստական բանականություն»,- վստահ է Մանեն։

 

Նա շեշտեց՝ կրթության կարևորության գիտակցումն է պատճառը, որ Նաիրին այս տարի իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հատուկ ներդրում է անում կրթական ոլորտում։

 

Նրա խոսքով՝ այսօր ոլորտի գլխավոր նորարարությունը հենց AI-ն է, պետք է կարողանալ ճիշտ օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները։ Նաիրին առաջին ապահովագրական ընկերությունն է, որ որոշել է պատահարի հետևանքով մեքենային պատճառված վնասի գնահատման համար օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները։

Մեկ բառով բնութագրելով, թե ինչու է այսքան տարի ֆինանսական ոլորտում, Մանեն նշեց՝ «կայունության»։