Մեզ հետ ապահով է
0%
Նաիրի Ինշուրանսը Հայաստանի Հանրապետությունում գործող ամենահին ապահովագրական ընկերությունն է։ Մեր սկսվել է գրեթե 3 տասնամյակ առաջ, արդեն հեռավոր թվացող 1996 թվականին․․․ Խորհրդային միության փլուզումից հետո քանդվեց նաև տասնամյակներով ձևավորված պետական ապահովագրության համակարգը։ 1991-1996 թթ. Հայաստանում գործում էր ընդհանուր 80-ից ավելի ապահովագրական ընկերություն, ոլորտը չկարգավորված էր, անվերահսկելի, ընկերություններն էլ տարերայնորեն ձևավորվում ու լուծարվում էին: Շուկա ձևավորելու համար խորհրդանշական էր 1996-ը։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ստեղծվեց առանձին կառուցվածքային ստորաբաժանում` ապահովագրական տեսչություն: 1996 թ. նոյեմբերի 19-ին ընդունվեց «Ապահովագրության մասին» օրենքը, իսկ նոյեմբերի 29-ին՝ «ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» կառավարության որոշումը։ Դրվեցին ապահովագրական գործի ապամենաշնորհման իրավական դաշտի առաջին հիմնաքարերը: Այսպես հիմնադրվեց «Նաիրի 96» ապահովագրական ընկերությունը, որն ամիսներ անց՝ 1997-ից սկսեց արդեն ապահովագրական գործունեություն իրականացնել։
2008 թվականին «Նաիրի 96»-ը վերանվանվեց ու դարձավ Նաիրի Ինշուրանս։ Նաիրի Ինշուրանսի պատմության կարևոր փուլերից մեկը դարձավ վերաբրենդավորումը։ 2021 թվականը Նաիրին դիմավորեց վերափոխված՝ ավելի գունեղ, ավելի բաց և ավելի ուժեղ։ Նոր տարբերանշան, նոր կարգախոս և հավակնոտ ծրագրեր։ Այս 3 տասնամյակի ընթացքում Նաիրին բազմաթիվ դժվարությունների միջով է անցել։ Ֆինանսական կառույցները զգայուն են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, փոփոխությունների նկատմամբ։ Նաիրին այն ընկերությունն է, որը կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ փոփոխություն ու ընտրություն կատարել՝ շուկայում ոչ միայն կայունությունը պահպանելու, այլև անընդհատ առաջ գնալու համար։
Նաիրին ոլորտի առաջատար եռյակում է, որոշ ապահովագրատեսակների գծով՝ բացարձակ առաջատարն է: Նաիրին առաջին ապահովագրական ընկերությունն է, ու այսօր արդեն «առաջինը» բնութագրումը միայն հիմնադրման տարեթվին չի վերաբերում։ Մեր մասին մի քիչ թվերով պատմենք․ վերջին 4 տարիների տվյալներով զուտ ապահովագրավճարների գծով Նաիրի Ինշուրանսը 91 տոկոս աճ է գրանցել։ Շուկայում մասնաբաժինը 2023 թվականի տվյալներով կազմում է 27,3 տոկոս (ԱՊՊԱ պորտֆելով)։ Շուկայում տեսակարար կշիռը կազմում է 24 տոկոս։ Գրանցել ենք նաև կապիտալի աճ՝ 10 տոկոսով։
Ավելացել է մեր անհատական և կորպորատիվ հաճախորդների թիվը։ Մենք ունենք 250 հազարից ավելի գոհունակ հաճախորդներ, մոտ 1000 գործընկերներ։ 2023 թվականի տվյալներով՝ Նաիրին Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկն է։
Ոլորտի ամենահնաբնակը նաև ոլորտի ամենաթվայնացված ընկերությունն է։ Մենք առաջին էինք, որ թողարկեցինք բջջային հավելված՝ Nairi Mobile, գործարկել ենք հավելվածում և նաև պաշտոնական կայքէջում հաճախորդների համար անձնական գրասենյակ։ Այստեղ հնարավոր է կնքել պայմանագրեր, հետևել գործողների ընթացքին, փոխհատուցման դիմում ներկայացնել և այլն։
Որպես ոլորտի նորարար՝ Նաիրին նաև առաջինն է և միակը, որ փորձարկում է արհեստական բանականության AI-ի հնարավորությունները՝ մեքենային պատճառված վնասի գնահատման համար։ Ծրագրի փորձնական տարբերակը դեռ նախորդ տարի է ներկայացվել, հիմա Նաիրիի ծրագրավորողների թիմն աշխատում է այս գործառույթն ամբողջությամբ ներդնելու համար։
Ու վերջում, Նաիրին հայաստանյան առաջին և միակ ապահովագրական ընկերությունն է, որ հեղինակավոր Մուդիս միջազգային վարկանշային գործակալություն ստացել է B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։
Նաիրին նաև այն ընկերությունն է, որն իր հաջողությունները միայնակ չի վայելում։ Վստահ է՝ յուրաքանչյուր հաջողակ ընկերություն պետք է սոցիալական պատասխանատվություն դրսևորի, նպաստի երկրի, տնտեսության, կրթության և տարբեր ոլորտների զարգացմանը, օգնության ձեռք մեկնի, երբ դրա կարիքը կա։
Կայուն զարգացմանը զուգահեռ Նաիրին նաև ընդլայնում է թիմը։ 1996 թվականին այս պատմությունը սկսվեց 5-6 աշխատակիցներով, այսօր Նաիրյանները մոտ 250 են։
Լինել առաջատար, միաժամանակ լինել հուսալի, վստահելի․․․ Ոչ միայն հաճախորդների ու գործընկերների, այլև Նաիրյան թիմի համար։ Մեզ հետ ապահով է, սա միայն կարգախոս չէ, սա ուղերձ է, խոստում բոլոր նրանց, ում կյանքի ճանապարհն ինչ-որ պահի Նաիրի է բերում՝ որպես հաճախորդ, որպես գործընկեր կամ որպես թիմակից։ Սա պատմություն է, որի միայն առաջին էջերն են դեռ գրվել, ամենահետաքրքիրն առջևում է։