Մեզ հետ ապահով է
0%
Արդյունավետ աշխատանքի համար որակով հանգիստն էլ է կարևոր։ Ավանդաբար ամեն տարի ամռան գալուստը Նաիրյանները դիմավորում են միասին։ Մեր հերթական Նաիրյան թիմբիլդինգն այս անգամ Հանքավանում էր։
Քանի որ մեր թիմակիցները սիրում են տրամաբանական խնդիրներ լուծել, այս անգամ թիմբիլդինգի ծրագրում զրոյից մեքենա կառուցելն էր, ընդ որում՝ այնպիսի մեքենա, որը կարողանա նաև մրցաշարի մասնակցել, այսինքն՝ այնքան ամուր ու ֆունկցիոնալ, որ մեքենան գնա։
Նաիրյանները բաժանվեցին 12 թիմերի, ստացան իրենց նյութերն ու գործի անցան։ Սկզբում դժվար էր պատկերացնել, թե ինչ կարող են սովորական ստվարաթուղթն ու փայտի կտորները։ Բայց մեր թիմակիցները կրեատիվ մտածելակերպն ու երևակայությունն իրեն արեց։ Արդյունքում 12՝ մեկը մեկից զարմանալի մեքենաներ կառուցվեցին, ընդ որում՝ ոչ մեկը մյուսին չկրկնող։ Ու սրա համար ընդամենը մեկ ժամից մի քիչ ավելի պահանջվեց։
Դրանից հետո սպասվում էր երկրորդ թեժ պայքարը՝ ավտոմրցարշավ։ Ինչ խոսք, պայքարն իրոք թեժ էր, Նաիրյանները չէին խնայում իրենց՝ առաջինը լինելու համար։
Վերջում թեպետ երկու թիմերի մրցանակներ հանձնվեցին, բայց, ինչպես ամեն անգամ, հաղթեց մեր մեծ թիմը՝ Նաիրյան ընտանիքը։
Մեկ հրաշալի օրը հնարավորություն տվեց էներգիայով վերազինվելու, լիցքավորվելու՝ ամբողջ տարին ձեր ապահովության ու առողջության մասին հոգ տանելու համար։