Նաիրի ինշուրանս
Cache updated!

28-04-2024

Նաիրին շնորհակալ է գործընկերներին՝ հոգատար և նվիրված աշխատանքի համար

 

2023 թվականի տվյալներով՝ Նաիրի Ինշուրանսն առաջատարն է առողջության կամավոր ապահովագրության գծով։ Սա մեզ համար կարևոր ցուցանիշ է, քանի որ տարիներ շարունակ մենք զարգացնում ենք Հայաստանում առողջության ապահովագրության մշակույթը՝ կարևորելով հիվանդությունների կանխարգելումն ու վաղ փուլում դրանց հայտնաբերումը։ Նաիրին առաջատարների շարքում է, որովհետև ունի ոչ միայն նվիրված և փորձառու թիմ, այլև վստահելի և հոգատար գործընկերներ։

Նաիրիում երբևէ առիթը բաց չեն թողնում՝ «շնորհակալություն» ասելու համար։ Հենց դրան էր ուղղված օրերս «Alexander Hotel»-ում կազմակերպված երեկոն, որին հրավիրված էին գործընկեր բուժկենտրոնների ապահովագրական բաժինների աշխատակիցները։ Նրանք ամենաշատն են շփվում մեր ապահովադիրների հետ, ուստի սա հնարավորություն էր ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնելու՝ հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար, այլև լսելու նրանց կարծիքը, դիտարկումներն ու առաջարկները՝ մեր աշխատանքն ավելի լավը դարձնելու համար։

 

«Մեր բոլորի նպատակը մեկն է՝ մարդկանց առողջությունն ու ապահովությունը, շնորհակալ ենք մեր և մեր հաճախորդների կողքին լինելու համար»,- իր ողջույնի խոսքում նշեց գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։

 

Նաիրյան շնորհակալությունների շարքը շարունակելի է լինելու…