Նաիրի ինշուրանս

05-06-2024

Նաիրի Ինշուրանսը շարունակում է աջակցել կրթությանը

Երկրի համար ծանր այս օրերին կրկին մեր հայացքը հառում ենք դեպի կրթություն: Նաիրի Ինշուրանսը և Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամն օրերս ստորագրեցին համագործակցության հուշագիր։ ՆԱԻՐԻ-ն ստանձնել է պատասխանատվություն՝ փոխհատուցելու բարձր միավորներ վաստակած և վճարովի համակարգ ընդունված 2 ուսանողի 4 տարիների ուսման վարձը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նաիրիի գերնպատակն է այս նախաձեռնության շնորհիվ փորձել նպաստել ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանը՝ ուստի Ընկերությունն ընտրել է «Ֆինանսներ» ֆակուլտետը։ Կրթաթոշակը շահած ուսանողները պետք է յուրաքանչյուր տարի՝ տարեվերջյան քննությունների արդյունքներով պահպանեն բարձր միավորները, այլապես ուսման վարձավճարը փոխհատուցող կրթաթոշակը կփոխանցվի բարձր միավորներ վաստակած մեկ այլ ուսանողի։

Նշենք, որ ուսանողները նաև հնարավորություն կունենան ուսումնական պրակտիկա, հետագայում նաև աշխատանքի անցնելու ընկերությունում։Մենք հավատում ենք, որ կրթված սերունդն է երկրի ապագայի ու զարգացման հիմքը։

Հիշեցնենք, որ սա Նաիրիի՝ այս տարվա կրթական մեծ նախաձեռնության միայն մի մասն է։ Ավելի վաղ Նաիրի Ինշուրանսը, «Կորիզ» կրթական ծրագիր» ՓԲԸ-ն և Երևանի պետական համալսարանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Մենք հավատում ենք, որ հաջողակ բիզնես լինել նշանակում է նաև սոցիալապես պատասխանատու լինել հասարակության հանդեպ, ներդրում ունենալ երկրի զարգացման, ամրապնդման գործում։ Այս տարվա համար Նաիրին ուղենիշային է ընտրել կրթական ուղղությունը։