Մեզ հետ ապահով է
0%
Կոնֆերանսի շրջանակներում կարևոր հանդիպումներ են անցկացվել ապահովագրական ոլորտի աշխարհի առաջատար ընկերությունների հետ։
ՆԱԻՐԻՆ հանդիպել է աշխարհի խոշորագույն վերաապահովագրողներից մեկի՝ Swiss Re-ի հետ։ Նշենք, որ Swiss Re-ի պատմությունը սկսվել է դեռևս 1863 թվականին։ Շվեյցարական ընկերությունը ոչ միայն աշխարհի խոշորագույն, այլև ամենահին ու հեղինակավոր վերաապահովագրողներից է։
Բացի այդ, կոնֆերանսի շրջանակում ֆրանսիական հեղինակավոր AXA ապահովագրական և վերաապահովագրական ընկերության (այն դասվում է համաշխարհային տնտեսության մեջ էական նշանակություն ունեցող ընկերությունների շարքում) ղեկավարությունը հատուկ ընթրիք էր կազմակերպել, որին հրավիրված էին նաև ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը և անձնական հայտերի ապահովագրության դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանը։
Հավելենք, որ կոնֆերանսի առանցքում առողջության ապահովագրությունն էր՝ նորարարության, թվայնացման, տեխնոլոգիական արագ առաջընթացի, տրանսֆորմացիայի դարաշրջանում։ Մասնակիցները քննարկում էին այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս առողջության ապահովագրության ոլորտի աննախադեպ արագ փոփոխությունների արդյունքում: