Ընկերությունն ունի բարձր վարկանիշներ միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից․
• A.M. Best Company Inc․ - BB` կայուն հեռանկարով, Moody’s գործակալություն- Ba2՝ կայուն հեռանկարով։
Հիշեցնենք՝ Նաիրին էլ հայաստանյան ապահովագրական շուկայում միակ ընկերությունն է, որ վարկանշավորվել է Moody's-ի կողմից․ B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ Եվ, իհարկե, մենք շարունակում ենք ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ի շահ հաճախորդների։
Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն ու Ուզբեկստանի արտահանման-ներմուծման խոշորագույն ապահովագրական ընկերություն Uzbekinvest-ի գործադիր տնօրեն Ռուստամ Ազիմովը Տաշքենդում ռազմավարական վերաապահովագրական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։
Նշենք, որ Uzbekinvest-ը շուկայում առաջատար ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն է, որը վերջին մի քանի տարիների ընթացքում կայունորեն զբաղեցնում է երկրի ապահովագրողների վարկանիշի առաջին հորիզոնականները հավաքագրված ապահովագրավճարների ծավալով: