Մեզ հետ ապահով է
0%
Նաիրի Ինշուրանսը՝ Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը, ունի հստակ առաքելություն՝ մատուցել հաճախորդներին հուսալի, նորարար և թվային լուծումներով ծառայություններ։ Մեր տեսլականն է լինել ամենահուսալի ապահովագրական գործընկերը՝ շարունակաբար կատարելագործելով մեր ծառայությունների որակը։
Այս առաքելության և տեսլականի իրականացման ճանապարհին կարևորագույն դեր ունեն Նաիրյանները՝ Նաիրի թիմը։ Նպատակին հասնելու համար Նաիրին մշտապես ուղիներ է փնտրում թիմի մասնագիտական կարողությունների կատարելագործման, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերման համար։ Նոր ինֆորմացիայի ձեռքբերումն ու դրա կիրառումը աշխատավայրում ընկերության հաջող առաջընթացի բանալին են, և հենց այս նպատակի շուրջ ստեղծվեց Nairi Insurance և Skillsoft Armenia համագործակցությունը։
2023 թվականին արդեն իսկ ունեցել ենք դրական փորձառությամբ երկարաժամկետ համագործակցություն Skillsoft Armenia-ի՝ MIT leadership course-ի շրջանակներում։ Այս հաջողված ու դրական համագործակցության արդյունքում էլ Նաիրի Ինշուրանսը որոշում կայացվրեց աշխատակիցների համար ապահովել Skillsoft կրթական հարթակի հասանելիությունը՝ (https://imnairi.percipio.com/)։
Skillsoft-ն իր Percipio կրթական հարթակում ունի մի շարք նորություններ և տրամադրում է նոր հնարավորություններ՝ թվային ոլորտի, արհեստական բանականության, ոլորտային մասնագիտացման և այլ ուղղություններում։ Հարթակի տված գիտելիքները և կրթական նյութերը կարևոր են աշխատավայրում շարունակական կրթություն ներդնելու և աշխատակիցների՝ մշտական մասնագիտական աճն ապահովելու համար։
Ուրախ ենք համագործակցության ևս մեկ ուղղության համար: Մենք հավատում ենք, որ սա լրացուցիչ խթան կդառնա Նաիրյանների մասնագիտական առաջընթացի և որակավորման համար, ինչն էլ կօգնի առավել արագ և ադյունավետ լուծել բիզնես-առաջադրանքները: