Մեզ հետ ապահով է
0%
Երևանում կրկին Գրքատոն էր։ Այս անգամ գրքի և արվեստի սիրահարներին մեկտեղում հավաքել էր Newmag հրատարակչությունը։ Արդեն 4-րդ անգամ Երևանում կայացավ Գրքի ու արվեստի ամառային փառատոնը։ Այս անգամ հովանավորների շարքում էր նաև Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունը։
«Այս տարի մեր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք որդեգրել ենք քաղաքականություն՝ լինել կրթության, արվեստի, զարգացման ծրագրերի ու նախաձեռնությունների կողքին։ Դրա համար սիրով համաձայնեցինք նաև այս փառատոնի կողքին կանգնել։ Բացի այդ, գլոբալ մարտահրավերներով լի այս ժամանակներում առավել ենք կարևորում սատարել այն ծրագրերին, որոնց միջոցով ստեղծվում ու հանրահռչակվում է հայկական բովանդակությունը»,- իր խոսքում նշեց Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
Newmag-ի ամառային փառատոնը ոչ միայն գրքի փառատոն է, այլև միավորում է արվեստի մյուս ճյուղերը ևս՝ թատրոն, պոեզիա, երաժշտություն, կիրառական արվեստ, լուսանկարչություն։ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ իրենք ոգևորված են, որ գործընկերները, տեսնելով այն տիտանական աշխատանքը, որ կատարվում է, միանում են, աջակցում հայալեզու բովանդակության և գրականության ստեղծմանը, հայկական արվեստի զարգացմանը։
«Մենք շատ ուրախ ենք և ոգևորված այս համագործակցությամբ, որովհետև Նաիրի Ինշուրանսը երկրում ինսիտուցիոնաստեղծ ընկերություն է այն իմաստով։ Մենք ուրախ ենք, որ բիզնեսն ու ապահովագրական ընկերությունն աջակցում է առաջին հերթին հայալեզու և հայերեն բովանդակության ստեղծմանը»,- նշեց Newmag-ի ղեկավարը։
Հավելենք, որ այս տարի Newmag-ը մտադիր է հրատարակել 52 գիրք։