Նաիրի ինշուրանս
Cache updated!

Գլխավոր տնօրեն

Հայկ Եսայան

Թիմ

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության ոլորտում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող նախաձեռնությունների իրականացմանը:

Կապ

+374 10 410410

Հայաստան, 0014, Երևան Ազատության պող., 24/1 շենք