Գործադիր տնօրեն

Արա Խաչատրյան

SoftConstract

SoftConstruct-ը Հայաստանում գործող  ՏՏ լուծումներ առաջարկող առաջատար ընկերություն է։ Դեռևս 2003թ.-ին SoftConstruct-ը մեկնարկեց ՏՏ ոլորտը վերափոխելու տեսլականով իր ճանապարհորդությունը: Էկոհամակարգի կառուցումը, որը նպատակ ունի մարտահրավեր նետել գոյություն ունեցող օրինաչափություններին, ընկերությանը թույլ տվեց վերափոխվել և այնպիսի ապրանքանիշ դառնալ,  որն այսօր միավորում է ավելի քան 6000 մարդկանց ամբողջ աշխարհում և ունի բազմաթիվ մասնաճյուղեր:

 

Որպես ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություն և Հայաստանի հիմնական հարկատուներից մեկը՝ SoftConstruct-ը կենսական դեր է խաղում տնտեսական աճի խթանման և ուժեղ համայնքի կերտման գործում: Առաջատար լուծումների հասանելիություն և միջազգային ընկերությունների փորձի կիրառման միջոցով Softconstruct-ը նոր սերունդներին տալիս է անգնահատելի ուսուցման հնարավորություններ՝ երկարատև ազդեցություն թողնելով երկրի տեխնոլոգիական լանդշաֆտի վրա:

Բացառիկ բիզնես պատմություն ձևավորելով՝ SoftConstruct-ի հաջողությունը մեծապես վերագրվում է Բադալյան եղբայրներին և նորարար լուծումներ ունենալու նրանց տեսլականին: Այսօր SoftConstruct-ը հանդես է գալիս որպես նորարարության, ստեղծարարության և անզուգական հաջողության խորհրդանիշ:

Կապ

+374 10 510051

info@softconstruct.com

Հայաստան, 0011, Երևան Նորք, Գարեգին Հովսեփյան փող., 20 շենք