Նաիրի ինշուրանս

Տնօրեն

Նարեկ Սաֆարյան

Ռենդերֆորեստ

Renderforest-ը հիմնադրվեց 2013 թվականին Երևանում, երբ մի քանի հոգուց բաղկացած մեր փոքրիկ թիմը, ցանկանալով հեղափոխել առցանց վիդեոպատրաստման ոլորտը, նոր փոփոխության հիմք դրեց։ Չնայած նրան, որ սկզբում թիմը փոքրաքանակ էր, այն ուներ աճի մեծ ներուժ, և շուտով ընկերությունը ծաղկում ապրեց: Այդ օրվանից ի վեր պլատֆորմի օգնությամբ միլիոնավոր վիդեոներ են պատրաստվել, և միլիոնավոր մարդկանց հասանելի է դարձել գովազդի ամենաէֆեկտիվ միջոցը՝ վիդեոն։

Ունենալով իննովացիայի, աճի և փոփոխությունների գնալու անկոտրում արժեհամակարգ՝ ընկերությունը փորձել և փորձում է գործել մտքի և ուժի արագությամբ։ Այսօր Renderforest-ի հարթակում գրանցված են 3 միլիոնից ավելի օգտատերեր, որոնք ստեղծել են ավելի քան 6 միլիոն հոլովակ։ Որակական չափանիշներին վստահել են առաջատար գլոբալ կազմակերպություններ, ինչպիսիք են General Electric-ը, Vodafone-ը, Pepsico-ն, Ericsson-ը, Springer-ը, Sony Music-ը և այլն։

Շնորհիվ օգտատերերի՝ մենք նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը` աջակցելով նոր նախագծերի, ինչպես նաև հազարավոր կամավորական ժամեր նվիրելով Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

«Մենք ուզում ենք Renderforest-ը դարձնել հայկական ստարտափ ոլորտի թռիչքը, լինել տեխնոլոգիական նորարարության մի մեծ ալիք, որը հիմնովին կփոխի երկրի տնտեսությունը, հասարակությունը և կյանքի որակը»,- ասում են այստեղ և շեշտում՝ սա է այն գաղափարը, որով փորձելու են առաջնորդվել ապագայում:

Կապ

+374 11 22 40 00

support@renderforest.com

Պարույր Սևակի փող., 11/1 շենք