Նաիրի ինշուրանս

Տնօրեն

Արսեն Քդենյան

Իդրամ

«Իդրամ» ՍՊԸ-ն վճարահաշվարկային ընկերություն է, որը Հայաստանում առաջին էլեկտրոնային փող թողարկողն է։

Իդրամը նորարար, ժամանակակից ֆինտեխ լուծումներ առաջարկող թվային հարթակ է։

Այն Հայաստանում գործում է 2004 թվականից, իսկ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացել է 2012 թ․-ին։

Իդրամ վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝

• հնարավորություն տալ օգտատերերին կատարել անկանխիկ և անհպում վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարային գործիքներ օնլայն հարթակում,

• տարածել անհպում վճարումների մշակույթը Հայաստանում՝ զարգացնելով Իդրամի QR-ով վճարումները և տրամադրելով ակնթարթային վճարման գործիքներ թե՛ օգտատերերին, թե՛ վաճառակետերին, այդ թվում՝ «Գնիր հիմա, վճարիր հետո» ձևաչափով,

• ժամանակակից ու նորարար լուծումների շնորհիվ ապահովել հաճախորդների լավագույն փորձառությունը։

2017 թվականից մեկնարկել է IDBank-ի և Իդրամի ռազմավարական համագործակցությունը։

2019 թվականից ընկերությունները զարգացնում են համատեղ թվային էկոհամակարգ՝ Idram&IDBank հարթակը, որի շրջանակում առաջարկում են համակցված բանկային և վճարային ծառայություններ՝ հաճախորդների ֆինանսական ու գործարքային կարիքների լայն շրջանակը բավարարելու համար: Թվային հարթակն առաջարկում է ծառայություններ երրորդ կողմերից ինտեգրված API ծառայությունների միջոցով՝ հաճախորդների լավագույն փորձառությունն ապահովելու համար:

Idram&IDBank-ը ներկայումս ունի ավելի քան 500 հազար ակտիվ օգտատեր և եզակի թվային ապրանքներ/ծառայություններ շուկայում, որոնցից օրական օգտվում են տասնյակ հազարավոր հաճախորդներ՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։

Կապ

+374 60 700700

Նալբանդյան փող., 48/1 շենք («Սախարով» բիզնես-կենտրոնի շենքում)