Նաիրի ինշուրանս

Գլխավոր տնօրեն

Արթուր Սահակյան

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ՓԲԸ

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան Կոկա-Կոլա ՀԲՔ-ի՝ Կոկա-Կոլա Ընկերության ըմպելիքների աշխարհի ամենախոշոր շշալցնող ընկերության մի մասն է։ Այն իր գործունեությունը սկսեց 1996 թվականից և հայ սպառողին առաջարկվեց հենց այստեղ շշալցված առաջին ապրանքանիշերը՝ Կոկա-Կոլա-ն և Ֆանտան։

Ընկերությունը շշալցնում, վաճառում և մատակարարում է աշխարհի ամենաճանաչված գազավորված ըմպելիքը՝ Կոկա-Կոլան: Կոկա-Կոլա Զրոյի, Սփրայտի և Ֆանտայի հետ միասին մենք սպառողներին ապահովում ենք նաև գազավորված և չգազավորված ըմպելիքների, հյութերի և ջրի լայն տեսականիով: Նման բազմազան պորտֆոլիոն նշանակում է, որ մեր հաճախորդների համար մենք ուժեղ գործընկեր ենք և լայն ընտրություն ենք ապահովում սպառողներին։

Ընկերությունն ունի 350-ից ավել աշխատակից և սպասարկում է միլիոնավոր սպառողների Հայաստանի բոլոր շրջաններում: 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և կայուն զարգացումը Կոկա-Կոլա ՀԲՔԱ-ի աշխատանքի անբաժան բաղադրիչներն են: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առանցքային դեր ունի բիզնես ծրագրերում և աշխատակիցների աշխատանքի գնահատման գործում:

Ընկերությունը 2002 թվականից ի վեր աշխատում է նվազեցնել  շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը և մեծացնել համայնքներում ներդրումները: Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ` ընկերությունն աջակցում է ջրային ռեսուրսների պահպանմանը, ավելացնում է վերամշակվող թափոնների ծավալն ինչպես ընկերության ներսում, այդպես էլ դրա սահմաններից դուրս և նպաստում է երիտասարդների զարգացմանը:

Կապ

+374 10 200100

Հայաստան, 0052, Երևան, Թբիլիսյան խճուղի 8/3