Նաիրի ինշուրանս

Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ռաֆիկ Մուրադյան

ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հանդիսանալով Հայաստանում միակ վարկային բյուրոն, համագործակցում է ՀՀ-ում գործող բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:

Ընկերության առաքելությունը ֆինանսական և այլ կազմակերպություններին, անհատներին վարկային վարքագծի վերաբերյալ հուսալի և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն է՝ նպաստելով նրանց որոշումների կայացմանը և արդյունավետ ֆինանսական գործարքների իրականացմանը:

Հիմնադրվելով 2004 թվականին՝ իր գործունեության ընթացքում ընկերությունը մշակել է բազմատեսակ ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները՝ մշտապես տեղեկացված լինելով դրանց կատարման ընդհանուր պատկերի մասին:

Ընկերությունն իրականացնում է վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքագրման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցների տրամադրման գործունեություն: 

Վարկային բյուրոն համարվում է ֆինանսական գործառույթների շղթայի անբաժան և կարևոր մասը՝ նվազեցնելով վարկառուի ռիսկի գնահատման ժամանակն ու ծախսերը, խթանելով ֆինանսական դաշտի վարկային ռեսուրսների առավել օպտիմալ տեղաբաշխումը և վարկավորման ծավալները:

 

Կապ

+ 374 10 522467

info@acra.am

Հասցե՝ ՀՀ, 0010, Երևան, Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ