Օգտվելու Կանոններ
Նախքան սույն կայքից օգտվելը խնդրում ենք ծանոթանալ ստորև սահմանված կանոններին և պայմաններին (այսուհետև՝ «Պայմաններ»), որոնք սահմանում են ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ (այսուհետև՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.imnairi.am կայքից (այսուհետև՝ «Կայք») օգտվելու կարգը:
Դուք պարտավոր եք պահպանել Պայմանները՝ անկախ այն հանգամանքից՝ կայքում գրանցված օգտատեր եք, թե այցելու:
Սույն Պայմանները տարածվում են կայքի ամբողջ բովանդակության վրա, ներառյալ՝ բաժինները, ենթաբաժինները, առանձին էջերը, նորությունները, բլոգի հոդվածները, այլ տեղեկությունները և առցանց ծառայությունները։
Կայքը, դիզայնը և ողջ բովանդակությունը, ներառյալ՝ բոլոր տեքստերը, պատկերները, նկարները, տեսաձայնային նյութերը պաշտպանված են մտավոր սեփականության նկատմամբ իրավունքով, պատկանում են Ընկերությանը կամ օգտագործվում են դրանց իրավատերերի թույլտվությամբ:
Արգելվում է օգտագործել հրապարակված նյութերը՝ մասնակի կամ ամբողջությամբ՝ առանց հղում կատարելու։
Ընկերության ապրանքային նշանը պաշտոնապես գրանցված է ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի կողմից և պատկանում է Ընկերությանը։ Դուք չպետք է օգտագործեք այն՝ առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
Մենք կարող ենք նախնական ծանուցմամբ կամ առանց դրա փոփոխել Պայմանները: Դուք տեղյակ եք, որ կայքից օգտվում եք օգտվելու տվյալ պահին հրապարակված Պայմաններին համապատասխան և պարտավոր եք ինքնուրույն ծանոթանալ հետագա բոլոր փոփոխություններին: Եթե Դուք շարունակում եք օգտվել կայքից, դա նշանակում է, որ ծանոթացել, ընդունել և համաձայնել եք օգտվելու Պայմաններին։ Դուք պարտավորվում եք ապահովել, որ Ձեր ինտերնետային կապը և/կամ համակարգչային և բջջային սարքավորումներն օգտագործող այլ անձինք օգտվեն կայքից Պայմաններին համապատասխան: