Խաղարկության կանոններ | Նաիրի ինշուրանս

Խաղարկության կանոններ

 1. Ընդհանուր դրույթներ

1.1. Խաղարկության /այսուհետ՝ Խաղարկություն/ իրականացման սույն պայմաններով /այսուհետ՝ Պայմաններ/ սահմանվում են խաղարկության անցկացման կարգը, պայմանները, սահմանափակումները։

1.2. Մասնակցելով խաղարկությանը՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք Պայմաններին և համաձայն եք դրանց։

1.3. Խաղարկությունն իրականացվում է «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ի կողմից /այսուհետ՝ Կազմակերպիչ/։

1.4. Խաղարկությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։

2. Խաղարկության մասնակիցներ

2.1. Խաղարկությանը կարող են մասնակցել բացառապես բջջային հավելվածով կամ պաշտոնական կայքէջով գրանցված օգտատերերը։

2.2. Կազմակերպչի աշխատակիցները չեն կարող մասնակցել Խաղարկությանը։

3. Խաղարկության անցկացման կարգը և պայմանները

3.1. Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

3.1.1. Ներբեռնել և գրանցվել Nairi Mobile հավելվածում

3.1.2. Գրանցվել imnairi.am կայքում

3.2. Խաղարկության գործողության ժամանակահատվածում «ապահովագրական խանութ» բաժնից կատարել առնվազն 60.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով ցանկացած գնում, որը պարտադիր պետք է ներառի հետևյալ ապահովագրական պրոդուկտներից մեկը կամ մի քանիսը․

3.2.1. Medical Check-Up+

3.2.2. Ճամփորդական ապահովագրություն

3.2.3. ԱՊԿԱ

3.2.4. Just Casco

3.2.5. Property Insurance

3.2.6. Տնային կենդանիների ապահովագրություն։

3.3. Յուրաքանչյուր ծախսած 60.000 ՀՀ դրամի դիմաց օգտատերը ստանում է խաղարկությանը մասնակցելու մեկ եզակի նույնականացման ծածկագիր: Ուստի նույն սկզբունքով կատարված յուրաքանչյուր 60․000 ՀՀ դրամի գնման դիմաց կտրվի մասնակցության ևս մեկ նույնականացման ծածկագիր։

Օրինակ՝ եթե օգտատերը կատարել է 130000 ՀՀ դրամի գնում, որը ներառում է թվարկված պրոդուկտներից առնվազն մեկը, նա ստանում է խաղարկության մասնակցության 2 նույնականացման ծածկագիր։

3.4. Եթե օգտատերը կատարել է 60․000 հազար ՀՀ դրամի գնում, սակայն գնումը չի ներառում 3․2 կետում թվարկված պրոդուկտներից որևէ մեկը, նա չի ստանում խաղարկության մասնակցության ծածկագիր։

3.5. Եթե գնումը ներառում է թվարկված պրոդուկտներից մեկը, սակայն գնման ընդհանուր արժեքը 60․000 ՀՀ դրամից պակաս է, ապա օգտատերը չի ստանում խաղարկության մասնակցության ծածկագիր։

3.6. Խաղարկության արդյունքները կամփոփվեն Կազմակերպչի YouTube-ի պաշտոնական ալիքով՝ ուղիղ հեռարձակման միջոցով։

3.7. Հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով։

3.8. Մրցանակի սեփականության իրավունքի փոխանցումը երրորդ անձանց չի թույլատրվում: Մրցանակի փոխարեն դրամական փոխհատուցում չի տրամադրվում: Մրցանակը չի փոխանակվում և մնում է ապահովագրական ընկերության սեփականությունը, եթե այն հնարավոր չէ օրինական հիմքերով փոխանցել հաղթողին:

3.9. Խաղարկության շրջանակում ձեռք բերված ապահովագրական պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման դեպքում մասնակիցը զրկվում է խաղարկության մասնակցության իրավունքից։

4. Խաղարկության անցկացման ժամկետները

4.1. Խաղարկությունն անցկացվելու է 01.10.2024թ․՝ ժամը 00:00:00-ից մինչև 31.12.2024թ․՝ ժամը 23:59:59-ն (Երևանյան ժամանակով)։

4.2. Խաղարկության արդյունքները կամփոփվեն և հաղթողը կորոշվի 11․01․2025թ․՝ ժամը 17։00-ին Պայմանների 3․6․ կետով սահմանված ձևով։

4.3. Խաղարկության ավարտից հետո Նաիրի Ինշուրանսի աշխատակիցները 15 աշխատանքային օրվա ընթացքում կկապվեն ակցիայի հաղթողի հետ այն բջջային հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, որով «ակցիայի մասնակիցը»  մասնակցել է ակցիային մինչև 2025թ. հունվարի 31-ը 23:59 (Երևանյան ժամանակով)։ Եթե տվյալ ժամանակահատվածում հնարավոր չլինի կապվել հաղթողի հետ, ապա մրցանակը (մրցանակները) մնում է Նաիրի Ինշուրանսի սեփականությունը։

 

5. Խաղարկվող նվերը

Ապրանքատեսակ

Քանակ

Audi Q4 էլեկտրամոբիլ

1 հատ

 

 

 

6. Կազմակերպչի տվյալները

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

Գործունեության հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5

Պաշտոնական սոցիալական էջեր՝

­­­Յութուբ ալիք՝ https://www.youtube.com/@nairiinsurance1215

Ֆեյսբուք` https://www.facebook.com/nairi.insuranceco

Լինքդին՝ https://www.linkedin.com/company/nairiinsurance?originalSubdomain=am

Ինստագրամ՝ https://www.instagram.com/nairiinsurance/

Պաշտոնական կայքէջ՝ https://imnairi.am/

Հեռախոսահամար՝ (+374) 10 500 010

 

*Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: Օտար լեզվով հրապարակված տեղեկատվությունն ամբողջական չլինելու դեպքում ամբողջական տեղեկատվությունը կարելի է ստանալ հայերեն տարբերակից։