Գաղտնիության քաղաքականություն | Նաիրի ինշուրանս

Գաղտնիության Քաղաքականություն

Տվյալների հավաքագրում, պահպանում, մշակում

 

Ընկերությունը երաշխավորում է Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը, որոնք հայտնի են դարձել (հավաքագրվել, պահպանվել) մեզ կայք մուտք գործելու, կայքում գրանցվելու  կամ առցանց գնում կատարելու ընթացքում։ Ընկերությունը պարտավորվում է չհրապարակել իրեն հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն, որը կարող է հանդիսանալ ապահովագրական գաղտնիք, այդ թվում` ցանկացած տեղեկատվություն Պատվիրատուի (հաճախորդների, այցելուների) մասին:

Հրապարակում է համարվում տեղեկատվությունը որևէ կերպ երրորդ անձի առջև բացահայտելը:

Միևնույն ժամանակ ընկերությունը կարող է օգտագործել վերոհիշյալ գործողությունների արդյունքում հայտնի դարձած տվյալները գովազդային, տեղեկատվական նորություններ ուղարկելու նպատակով։

 

Ապահովագրական գաղտնիք

 

Ապահովագրական գաղտնիք՝ ապահովագրական գործունեության ընթացքում ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին հայտնի դարձած ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի առևտրային գաղտնիքը կամ այլ տեղեկություն, որն ապահովադիրը կամ ապահովագրված անձը մտադիր են եղել գաղտնի պահել, և Ընկերությունը, վերաապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական միջնորդը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ։