Մեզ հետ ապահով է
0%
Ինչ լավ կլիներ, եթե աշխատակիցների համար առողջության ապահովագրական ծրագիր ընտրելը նույնքան դյուրին լիներ, որքան, օրինակ, ինտերնետ պրովայդեր։ Այստեղ բազմաթիվ հանգամանքներ է պետք հաշվի առնել։
Լավ և հաջողակ բիզնես վարելու համար կարևոր է, որպեսզի աշխատակիցները երջանիկ և գոհունակ լինեն։ Այդ նպատակով հաջողակ ընկերությունները մշակում են արտոնությունների համապատասխան փաթեթներ։ Այսօր արտոնությունների լավ փաթեթն անհնար է պատկերացել առանց առողջության ապահովագրության լավ փաթեթի։ Տարեցտարի առողջության ապահովագրությունն այնքան տարածված է դառնում, որ աշխատանքի ընդունվելիս փորձառու մասնագետները ոչ միայն համապատասխան պահանջներ են ներկայացնում աշխատավարձի, այլև առողջության ապահովագրություն ունենալու համար։
Ձեր աշխատակիցների համար առողջության ապահովագրության փաթեթ ընտրելիս պիտի հաշվի առնել ոչ միայն ծառայությունների այն ցանկը, որը ներառված է փաթեթում, այլև սպասարկման որակը։ Եթե ձեր աշխատակիցն ունի առողջության ապահովագրության լավ փաթեթ, բայց չի կարողանում օգտվել այդ փաթեթից, ստիպված է օրեր շարունակ զանգահարել ինչ-որ հարցով ու չկարողանալ կապվել մասնագետի հետ, ժամերով, օրերով հերթ կանգնել՝ բուժզննում անցնելու համար, ապա դա ձեզ պետք չէ, որովհետև ավելորդ գլխացավանք է դառնալու ձեզ համար, անգամ եթե այդ փաթեթի գինը ձեզ հարմար է։ Աշխատակիցների համար առողջության ապահովագրության փաթեթ ընտրելիս կարևորեք ոչ միայն գինը, ծառայությունների ցանկը, այլև սպասարկման որակն ու արագությունը, անհատական մոտեցումը, որպեսզի ձեր աշխատակիցն ինչ-որ հարցով ապահովագրական ընկերություն դիմելիս զգա իր հանդեպ հոգատարություն։
Եվ հիշեք, ձեր բիզնեսի հաջողությունն աշխատակիցների ձեռքում է։
Հիշեցնենք, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ ապահովագրական շուկայում ներկայանում է բժշկական ապահովագրության կորպորատիվ բացառիկ փաթեթներով և անհատական հետաքրքիր ծրագրերով։