Մեզ հետ ապահով է
0%
Ճամփորդությանը նախորդող օրերը լի են հաճելի պատրաստություններով՝ ավիատոմսեր ձեռքբերել, հյուրանոց ամրագրել, առանձնացնել բոլոր այն վայրերը, որոնք պարտադիր են՝ must do են ձեր այցելությունների շարքում, դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվություն հավաքել և վերջապես ճամպրուկում դասավորել այն ամենը, ինչ կարող է պետք գալ ուղևորության ընթացքում։ Հաճախ ճամփորդությունների մեկնելիս մենք մոռանում ենք մեր լիարժեք հանգիստն ապահովող կարևոր գործոնի մասին՝ ապահովագրություն։ Կան երկրներ, որոնք պարտադրում են ունենալ ապահովագրություն՝ իրենց երկիր մուտքի թույլտվություն տալու համար, օրինակ, շենգենյան վիզա ստանալու համար ապահովագրություն ունենալը պարտադիր պայման է։ Այն դեպքերում, երբ վիզայի համար ապահովագրություն պետք չէ, հաճախ մենք որոշում ենք շրջանցել այն՝ գայթակղվելով մի քիչ ավելի գումար խնայելու մտքով։
Եկեք հասկանանք՝ ինչի համար է պետք ապահովագրվել ճանապարհ ընկնելուց առաջ․․․
Արտերկիր մեկնելիս ապահովագրություն ունենալով դուք միանգամից 3 շահում եք ունենում․
● խնայում եք գումար,
● չեք ունենում ժամանակի անիմաստ կորուստ,
● չեք քայքայում նյարդեր
Այդ ինչպե՞ս․․․ Հիմա հերթով, կարգով ներկայացնենք ճամփորդելիս ապահովագրություն ունենալու բոլոր առավելություններն ու դրանց հիմնավորումները։
Պատկերացրեք, որ դուք հրաշալի, կատարյալ հանգիստ եք վայելում ծովափին․ պառկում եք ոսկեգույն արևայրուք ստանալու և քնում եք՝ մի քանի ժամ մնալով կիզիչ արևի ներքո, որի հետևանքով այրվածքներ եք ստանում։ Ցավ, մրմուռ, այտուցված մաշկ․․․ Ձեզ հետ վերցրած դեղամիջոցներն ու քսուքները չեն օգնում, հասկանում եք, որ բժշկի կարիք ունեք, բայց դուք օտար երկրում եք, չեք տիրապետում տեղական լեզվին, անհանգստանում եք, չգիտեք՝ ուր դիմել, ինչպես դիմել, ում վստահել։ Այս դեպքում անհրաժեշտ է զանգահարել Նաիրի Ինշուրանսի assistant ծառայություն․ աշխատակիցը, որը խոսում է ձեզ հասկանալի լեզվով, ոչ միայն կուղղորդի՝ ինչ անել, այլև կկազմակերպի բժշկի այցելությունը, իսկ եթե անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ եղել, և հաճախորդը հոսպիտալացվել է, ապա assistant ծառայության աշխատակիցը կկազմակերպի բժշկի այցը հիվանդանոց։
Ի վերջո, երբ մեկնում եք հանգստի, մեկնում եք սահմանափակ ֆինանսական միջոցներով՝ բնականավար չնախատեսելով նաև բժշկական ծառայություններ արտերկրում, որոնք բավականին թանկ են։ Ճամփորդական ապահովագրությունն օգնում է նաև այս հարցում՝ հիմնական դեպքերում ձեզ զերծ պահելով ֆինանսական մեծ ծախսերից, կամ էլ ձեր վճարած գումարի փոխհատուցումը դուք կստանաք հայրենիք վերադառնալուց հետո, եթե իհարկե ամեն բան ճիշտ եք արել՝ հետևելով assistant ծառայության աշխատակցի ցուցումներին։
Այսպիսով, ինչպես հասկացաք ճամփորդելիս գումար, նյարդեր, ժամանակ խնայելու համար ոչ թե կարևոր, այլ ՊԱՐՏԱԴԻՐ, ԱՆՀՐԱԺԵՇՏ պայման է ապահովագրությունը, որպեսզի որևէ դեպքում հանգիստն անհանգստություն չդառնա։
Նաիրի Ինշուրանսը մաղթում է հաճելի տպավորություններով լի ճամփորդություններ։