Մեզ հետ ապահով է
0%
Կանայք մշտապես բազմազբաղ են՝ համադրելով ուսումը, աշխատանքն ու կենցաղային գործերը, ընտանիքի մասին հոգ տանելը, երեխաների դաստիարակությամբ զբաղվելը, միաժամանակ շարունակում են մնալ գեղեցիկ և հմայիչ։ Այս ամբողջ վազքի մեջ կանայք հաճախ մոռանում են հոգ տանել իրենց առողջության մասին՝ բժշկի դիմելով այն ժամանակ միայն, երբ դանակը ոսկորին է հասած լինում։
Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդ ունի քաղցկեղ։ Հայաստանում քաղցկեղ ավելի շատ հանդիպում է կանանց մոտ՝ քաղցկեղ ունեցողների 55%-ը կին է, 45%-ը՝ տղամարդ։
Կան քաղցկեղի տեսակներ, որոնք առավել հաճախ են ախտորոշվում այս կամ այն սեռի ներկայացուցիչների մոտ։
Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։ Կանանց մոտ շատ է հանդիպում նաև արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղը։ Տարեկան մոտ 250-ական նոր դեպք է ախտորոշվում։
Նաիրի Ինշուրանսը, սոցիալական պատասխանատվության շրջանակում, մշակել է առողջության ապահովագրության հատուկ ծրագրեր կանանց համար։ Դրանք ներառում են կանխարգելիչ բուժզննումներ, որոնք առաջնային նշանակություն ունեն ոչ միայն կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, այլև առողջական տարբեր խնդիրների բացահայտման համար։
Best Women և Best Women + կանխարգելիչ բուժզննումների ծրագրերը ներառում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ մասնագետների խորհրդատվություններ, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրություն (Best Women +)։
https://imnairi.am/services/personal/health-insurance/best-women
https://imnairi.am/services/personal/health-insurance/best-women-plus