Մեզ հետ ապահով է
0%
Նոր ձեռքբերումներ, հաղթանակներ, նորարար իրականացված գաղափարներ.այսպիսին էր 2023 թվականը Նաիրի Ինշուրանսի համար։
Տարին սկսվեց մեծ նվաճումով։ Նաիրին դարձավ առաջինը հայաստանյան ապահովագրական շուկայում, որին Մուդիս միջազգային վարկանշային գործակալության կողմից շնորհվեց B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ Սա ֆինանսական շուկայում մեր կայուն և հաստատուն դիրքի վկայումն է։
Փետրվարին Նաիրի թիմը մեկնեց Հնդկաստան՝ հեռավոր Վիշակհապատնամ քաղաք՝ որպես գործընկեր մասնակցելու Seaside Startup Summit-ին։ Սևան Ստարտափ Սամմիթի հետ մեր համագործակցությունն արդեն ավանդույթ է։ Սա մեր սոցիալական պատասխանատվության շրջանակներում է՝ լինել կրթության, նորարության, ստարտափների կողքին, աջակցել այս էկոհամահարգի, հետևապես մտքի ու երկրի զարգացմանը։ Մեզ հետ Հնդկաստան էր մեկնել նաև մեր բժիշկներից մեկը, ով այդ օրերի ընթացքում կրկին հոգ էր տանում մասնակիցների առողջության մասին, ավելին, անում էինք այնպես, որ առավոտներն առողջ ու լավ տրամադրությամբ սկսվեն, ուստի վաղ առավոտյան յոգայի կարճ դասեր էինք անցկացնում։
Նաիրին ու Սևան Ստարտափ Սամմիթը կրկին հանդիպեցին՝ այս անգամ ամռանը՝ Սևանի ափին։ Նաիրին հանդես եկավ որպես սամմիթի official insurance partner՝ ապահովագրելով նաև սամմիթի բոլոր մասնակիցներին և հյուրերին Դժբախտ պատահարներից՝ սամմիթի բոլոր օրերի ընթացքում` 1 մլն դրամի ապահովագրական ծածկույթով։ Նաիրին այս տարի սամմիթում ներկայացրեց իր տեխնոլոգիական նորարարությունը։
Նաիրի Ինշուրանսն առաջինն է Հայաստանում, որ մեքենայի վնասի գնահատման համար փորձարկում է արհեստական բանականության հնարավորությունները։ Ծրագրի փորձնական տարբերակն (demo version) առաջին անգամ ներկայացվեց հուլիսի 23-29-ը` Սևան Ստարտափ Սամմիթում։ Ամիսներ շարունակ ծրագրավորողների մի մեծ թիմ աշխատել է նորարար այս լուծման ուղղությամբ։ Նաիրին առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց բջջային հավելված՝ Nairi Mobile, հիմա էլ աշխատում է հավելվածում AI-ի օգնությամբ մեքենայի վնասի գնահատման գործառույթն ամբողջապես ներդնելու համար։ Սամմիթում Նաիրյան կղզյակն էլ ամենասիրված տարածքներից մեկն էր՝ գունեղ, լուսավոր, ապահով, որտեղ հյուրերն ու մասնակիցները հավաքվում էին, ժամանակ անցկացնում, խարույկի երաժշտական, ռոմանտիկ ու խելացի երեկոներ կազմակերպում։ Սամմիթում մենք ներկայացրեցինք նաև IT ընկերությունների համար մեր մշակած նոր ծրագիրը՝ Medical Backup Unlimited-ը, որն, ի դեպ, մեզ հետ նաև Հնդկաստան էինք տարել։
Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակներում Նաիրին նաև հովանավորեց Հայաստանում առաջին անգամ անցկացված Մետագեյթ սարքով հաշմանդամային կիբերսպորտի մրցույթը, որի մասնակիցները 44-օրյա պատերազմի զինհաշմանդամներ էին։
Այս տարի Նաիրին դարձավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ասոցացված անդամ, քանի որ Նաիրին այն ընկերությունն է, որը մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը՝ ձգտելով առաջատար ու առաջամարտիկ լինել ապահովագրական ոլորտի թվայնացման հարցում։ հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ լինեք կրթության ու մեր երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման նախագծերի կողքին, Նաիրին դարձավ ԱԹՍ-ների ՀԱՎՔ ամենամյա մրցույթի հովանավորը։
Բարձր տեխնոլոգիաների զարգացումը միայն աշխարհից հետ չմնալու ու համընթաց քայլելու համար չէ. Հայաստանի համար սա անվտանգության, ապահովության հարց է, իսկ «Հավք»-ին միանալն ու աջակցելը՝ սոցիալական պատասխանատվություն։
Այսպես Նաիրին այս տարի առաջին անգամ ևս մի կրթական կարևոր նախաձեռնության միացավ՝ դառնալով կրթական ոլորտի այսպես ասած Օսկարի՝ Կորիզ ամենամյա մրցանակաբաշխության ռազմավարական գործընկերն ու հատուկ կրթաթոշակ սահմանելով նաև լավագույն ուսուցչի համար։
Հաջորդ խոշոր նախագիծը սեպտեմբերին էր։ Երևանում կայացավ «Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որը կազմակերպդլ էր Cascade People & Business ընկերությունը՝ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։ Համաժողովի գլխավոր գործընկերն այս անգամ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ էր։ Ընկերությունն այսօր ապահովագրական ոլորտում առաջատարներից է, համաժողովը հրաշալի հնարավորություն է փորձի փոխանակման, նոր գիտելիքներով զինվելու համար։
ՆԱԻՐԻՆ կարևորում է թիմի մշտական վերապատրաստումը, կրթությունը, հմտությունների ու գիտելիքների կատարելագործումը։ Համաժողովը շրջանակներում մեր երկիր ժամանած միջազգային խոսնակներից 3-ը նաև հատուկ թրեյնինգներ անցկացրեցին Նաիրի թիմի համար։ Մենք հետևում ենք նաև աշխարհի լավագույն փորձին, ծանոթանում ու փորձում նաև մեր երկրում ներդնել։ Փորձում ենք բաց չթողնել կրթվելու և մեկ քայլ առաջ լինելու որևէ հնարավորություն` վստահ լինելով, որ նաև այդպես ենք այսօր մեր երկրի ամուր ապագան կառուցում։
Ի դեպ, այս տարի ՆԱԻՐԻ թիմը հնարավորությունը բաց չի թողել նաև ներկայացնելու ընկերությունը, մեզ մոտ աշխատելու առավելությունները։ Երկրի համար դժվարին օրերին գործարար համայնքը պիտը զորեղանա ու համախմբվի՝ օգնելու, աջակցելու համար։ Ընկերությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ արցախցի մեր հայրենակիցների կողքին կանգնեց։
Ու վերջապես, տարվա յուրօրինակ տպավորիչ ամփոփում դարձավ ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսը, որտեղ Նաիրին insurtec partner-ն էր։ Ընկերությունը շուկայում աչքի է ընկնում նորարար, թվային լուծումներով։ Երկրի համար այս դժվարին օրերին՝ սկզբունքներին հավատարիմ՝ ընկերությունը ներդրում է կատարում այն ոլորտներում, որոնք նպաստում են երկրի հզորացմանը, զարգացմանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Այստեղ Նաիրին ներկայացավ ժամանակակից տեխնոտաղավարով՝ ցուցադրելով նաև Ai-ով մեքենայի վնասի գնահատման ծրագիրը։ DigiTec-ի 3 օրերի ընթացքում ՆԱԻՐԻԻ ներկայացրած նորարարությունը՝ AI-ով մեքենային պատճառված վնասի գնահատման ծրագիրը հետաքրքրեց նաև ցուցահանդես այցելած բարձրաստիճան պաշտոնյաներին։
Թարմացվել է մեր ամբողջ ավտոպարկը՝ համալրվելով էլեկտրամոբիլներով։ Մեր նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունն ու օդի աղտոտվածությունը։
ՆԱԻՐԻՆ շարունակում է առաջատար դիրքերում լինել ապահովագրական ոլորտի թվայնացման գործում և ոչ միայն։ Տարին դեռ չի ավարտվել, բայց մենք արդեն խոստանում ենք՝ Նաիրին դեռ շատ է զարմացնելու: