Մեզ հետ ապահով է
0%
Տարիների առաջ մեքենան ապահովագրելու համար պարտադիր պիտի թողնեիր գործերդ, ժամանակ գտնեիր ու հասնեիր ապահովագրական որևէ ընկերության գրասենյակ։ Ժամանակները փոխվել են, ապահովագրություն ձեռք բերելու տարբերակները՝ ևս։ Այսօր թվային հարթություն են տեղափոխվել տարատեսակ ծառայություններ, այդ թվում՝ ապահովագրական։ Ինչպես որ հագուստ, սնունդ, տան պարագաներ գնելու համար տնից կամ աշխատավայրից դուրս գալու կարիք չկա, այնպես էլ՝ ապահովագրություն։
Եթե Հայաստանում ցանկանում ես ապահովագրել մեքենան, առաջին քայլը, որ պետք է անել, ապահովագրական ընկերության ընտրությունն է։ Այստեղ արժե հաշվի առնել մի քանի հանգամանք՝ ընկերության վստահելիությունն ու հուսալիությունը, սպասարկման որակն ու արագությունը, իհարկե, ծառայությունների թվայնացված լինելը։
Այսպես, եթե արդեն ընտրել եք Նաիրի Ինշուրանսը, պայմանագիր կնքելու համար կարող եք․
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ են․
Եթե պատրաստվում եք ոչ թե կնքել, այլ վերակնքել պայմանագիրը, այսինքն՝ երկարաձգել գործողության ժամկետը, և եթե նախկինում մեքենան ապահովագրված է եղել Նաիրի Ինուրանսում, ապա կարող եք ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի է ունեցել փոփոխություն։
Ի դեպ, ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենայի համար ապահովագրական պայմանագիր հնարավոր է կնքել առնվազն 3 ամիս ժամկետով, իսկ հաշվառում չունեցողների դեպքում՝ առնվազն 10 օր ժամկետով։ ԱՊՊԱ պայմանագրի կնքման առավելագույն ժամկետն էլ 1 տարին է։