ԱՊՊԱ | Նաիրի ինշուրանս

27-01-2025

Ինչու՞ օգտվել առողջության ապահովագրությունից

Նաիրի թիմ

Արևմտյան երկրներում առողջության ապահովագրությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի անբաժան մասն է։ Մեր երկրում հատկապես վերջին տարիներին հաճախ են սկսել խոսել առողջության կամ բժշկական ապահովագրության մասին։ Դա, կարելի է ասել, նաև շնորհիվ այն ընկերությունների է, որոնք, գիտակցելով ապահովագրության կարևորությունը, սկսեցին իրենց աշխատակիցներին ապահովագրել։ Այսօր արդեն աշխատանքային լավ պայմանների թվում ոչ միայն բարձր աշխատավարձն է, այլև առողջության ապահովագրության լավ փաթեթ ունենալը։ Եթե ապահովագրության համար վճարում է գործատուն, դա, իհարկե, հրաշալի է, բայց եթե գործատուն չի ցանկանում իր ուսերին վերցնել այդ ծախսերը, դեռևս մեծ թիվ չեն կազմում այն թիմերը, որոնք համաձայնում են իրենց գրպանից վճարել ապահովագրության համար։

 

Սրա պատճառները տարբեր են։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ բոլորն են պատրաստ ապահովագրական ընկերություններին վստահել ամենաարժեքավորը՝ իրենց առողջությունը: Շատ քաղաքացիներ կարծում են, որ դա փողի վատնում է։ 

 

Մինչդեռ եթե ճիշտ եք ընտրում ապահովագրական ընկերությունն ու փաթեթը, ապա կհասկանաք, թե ինչքան ապահով է դառնում ձեր կյանքը, ինչքան հանգիստ եք բժշկի դիմում խնդրի դեպքում և այլն։ Ապահովագրությունը ոչ միայն պաշտպանում է չնախատեսված ֆինանսական ծախսերից, այլև օգնում, ուղղորդում բուժօգնության չի կազմակերպման համար։ Օրինակ, Նաիրի Ինշուրանսում յուրաքանչյուր ապահովագրված անձ ունի անհատական բժիշկ-փորձագետ։ Նրանք որակավորում ունեցող, պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներ են, որոնք գանգատի դեպքում ճիշտ ուղղորդում են անում, խորհուրդ տալիս, հոգ տանում ձեր առողջության մասին։ Մեր բջջային հավելվածում՝ Nairi Mobile-ում կա նաև «լայֆ չաթ», որի օգնությամբ 24/7 ռեժիմով կարող եք գրել գանգատների մասին և արագորեն ստանալ պատասխան բժիշկ-փորձագետից։

 

Բացի այդ, ապահովագրությունն օգնում է նաև խնայել ժամանակ, քանի որ ձեր փոխարեն պլանավորված այցերը կազմակերպում է ապահովագրական ընկերության աշխատակիցը։ Ավելին, ոչ թե պարզապես կազմակերպում, այլև վերահսկում մատուցվող ծառայությունների որակը։

 

Ապահովագրական ընկերություններն այսօր առաջարկում են բժշկական ապահովագրության տարբեր փաթեթներ։ Ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք, թե որքան վստահելի է ապահովագրական ընկերությունը, ինչ ծառայություններ են ներառված փաթեթում, որ բուժկենտրոններում է սպասարկումն իրականացվում և այլն։ Գինն, իհարկե, կարևոր է, բայց տարեկան փաթեթի արժեքն անպայման բաժանեք ամիսների կտրվածքով ու կտեսնեք՝ ամսական, օրինակ, մոտ 10-15 հազար դրամ վճարելով՝ կարող եք ավելի առողջ ու ապահով լինել։

կիսվել