Մեզ հետ ապահով է
0%
Տարատեսակ առողջական խնդիրները, դժբախտ պատահարների հետևանքով առաջացող մեծ ու փոքր վնասվածքները մշտապես հարված են հասցնում նաև ընտանիքի բյուջեին։ Հատկապես այն դեպքերում, երբ ծախսերը հաշվարկված և նախապես ծրագրված են, չնախատեսված կարիքներն ընտանիքի համար բեռ են դառնում։ Դրա համար էլ Նաիրի Ինշուրանսը մտածել ու մշակել է դժբախտ պատահարներից ապահովագրության փաթեթ՝ ամբողջ ընտանիքի համար։
Ապահովագրություն ամբողջ ընտանիքի համար․․․ Երևի այս բառակապակցությունը լսելիս առաջին բանը, որ մտքներովդ անցավ, աստղաբաշխական գինն է։ Այո, նման փաթեթը կարող էր կլորիկ գումար արժենալ, առավել ևս, երբ հնարավորություն է ընձեռվում դժբախտ պատահարներից ապահովագրել ընտանիքի մինչև 5 անդամի։ Քանի որ Նաիրին աշխատանքի հիմնաքարերից մեկը համարում է սոցիալական պատասխանատվությունը, պարբերաբար մշակվում և ներմուծվում են ապահովագրական այնպիսի ծրագրեր, որոնց գերնպատակը ոչ թե շահույթն է, այլ առողջությունն ու ապահովությունը։ Այս տրամաբանությամբ է մշակվել նաև Family Insurance-ը։
Հիմա պատկերացրեք, որ կարող եք ապահովագրել ձեր սիրելի ընտանիքին՝ տարեկան վճարելով ընդամենը 5000 դրամ։ Այո, ճիշտ եք կարդացել։ Family Insurance ծրագրի շրջանակում ապահովագրական փաթեթների 3 տարբերակներ կան, այսպես ասած, ամենափոքր ծավալի փաթեթի ապահովագրավճարը 5000 դրամ է, ապահովագրական ծածկույթը՝ 500․000 դրամ։ Կան երկու այլ տարբերակներ էլ՝ մի դեպքում ապահովագրավճարը 8000 դրամ (ապահովագրական ծածկույթ՝ 1 մլն․ դրամ), մյուս դեպքում էլ ապահովագրավճարը 12․000 դրամ է (ապահովագրական ծածկույթ՝ 2 մլն․ դրամ)։
Եթե ընտանիքը մեծ է, անդամներն էլ՝ 5-ից շատ, ուրեմն կարելի է փաթեթում նրանց էլ ներառել՝ յուրաքանչյուրի համար հավելյալ վճարելով համապատասխանաբար 1000, 1500 և 2000 դրամ։
Եվ այսպես, ինչի՞ց է ապահովագրում այս ծրագիրն, ու ինչու՞ է այն պետք․
- մարմնական վնասվածքներ՝ դժբախտ պատահարի հետևանքով,
- հանկարծակի սուր թունավորում,
- հաշմանդամության կարգավիճակի ձեռքբերում՝ դժբախտ պատահարի հետևանքով,
- մահ՝ դժբախտ պատահարի հետևանքով, այդ թվում՝
- շնչահեղձումից` շնչուղիներ օտար մարմին ընկնելուց,
- ջրահեղձումից,
- անաֆիլակտիկ շոկից,
- մարմնի գերսառեցումից:
Անշուշտ, առաջարկում ենք ծրագրում ներառված վատագույն ռիսկերն անտեսել, այդ մասին չմտածել, բայց․․․ Պատկերացնենք, փողոցում մերկասառույց է, անզգուշաբար ընկնում եք, ու ասենք, կոտրում ձեռքը կամ մատները։ Բնականաբար, այստեղ գումար ծախսելու կարիք է լինում։ Այս դեպքում է, որ Family Insurance-ն օգնության է գալիս։
Ընտանիքն աշխարհում ամենաթանկն է, պաշտպանեք սիրելիներին ու եղեք ապահով։