Մեզ հետ ապահով է
0%
Ի՞նչ է առաջնորդությունն ու ո՞վ է առաջնորդը. սեպտեմբերի 29-ին Երևանում անցկացվող «Առաջնորդության բնույթը» խորագրով 11-րդ ամենամյա տարածաշրջանային համաժողովը կօգնի գտնել այս հարցերի պատասխանները։ Հայաստան ժամանող միջազգային ճանաչում ունեցող խոսնակները ներկայացնելու են առաջնորդության զարգացման այլընտրանքային մեթոդներ և պրակտիկ վարպետաց դասերի շրջանակներում մասնակիցների հետ կիսելու են իրենց փորձով, գիտելիքներով ու կիրառական գործիքներով։ Համաժողովը նպատակ ունի խթանել անհատական և մասնագիտական աճը: Համաժողովի կազմակերպիչը Cascade People & Business-ն է` Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի աջակցությամբ։
Այս տարի Նաիրի Ինշուրանսը միացել է համաժողովին` որպես միջոցառման գլխավոր գործընկեր։ Ընկերությունը կարևորում է թիմի ներսում մասնագիտական աճը, պարբերաբար թրեյնինգներ, վարպետության դասեր է կազմակերպում աշխատակիցների համար` նպատակ ունենալով կատարելագործել նրանց հմտությունները։ Ընկերությունն ուրախությամբ ընդունեց առաջարկը` սա դիտարկելով նաև հնարավորություն ոչ միայն նպաստելու միջոցառման կայացմանը, այլև սովորելու, փորձի փոխանակում անելու, ոգեշնչվելու, առաջնորդության նրբությունների մասին լավագույններից լսելու համար։
Եթե ձեզ էլ է հետաքրքրում առաջնորդության թեման, սպասում ենք ձեզ սեպտեմբերի 29-ին` «Նաիրի» ձիարշավարանում։ Չմոռանաք նախապես ձեռք բերել տոմսերը.