Առողջության ապահովագրություն | ճամփորդական ապահովագրություն | բժշկական ապահովագրություն | Նաիրի ինշուրանս

11-03-2025

Առողջության ապահովագրություն՝ Ձեր առողջությունը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը

Նաիրի թիմ

Ինչու է կարևոր մեր ժամանակներում առողջության ապահովագրություն ունենալը: Բժշկական ապահովագրությունն ապահովագրության հատուկ տեսակ է, որը, այսպես ասած, ծածկում է հիվանդության առաջացման և բժշկական օգնություն ստանալու ռիսկերը:

 

Բժշկական ապահովագրության փաթեթներն ընդգրկում են բժիշկների խորհրդատվություն, լաբորատոր, գործիքային հետազոտություններ, տարատեսակ բուժծառայություններ, միջամտություններ։ Ապահովագրությունը թույլ է տալիս անհրաժեշտ բուժօգնություն ստանալ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է, և դա անել առանց ֆինանսական ծանրաբեռնվածության։

 

Փորձը ցույց է տալիս, որ առողջության ապահովագրության զարգացած մշակույթ ունեցող երկրներում նաև բարձր է տարատեսակ հիվանդությունների բուժման արդյունավետությունը։ Ապահովագրության այս տեսակն իսկապես առողջության պաշտպանության ամենաարդյունավետ ճանապարհն է։ Ինչու՞։ Քչերն են հակված տարին մեկ անգամ պարտադիր կանխարգելիչ բուժզննումներ անցնել՝ առանց որևէ գանգատի։ Կարծում են՝ ավելորդ ու անտեղի գումարի վատնում է, մինչդեռ առանց գանգատի բուժզննումների ընթացքում տարբեր խնդիրներ են հայտնաբերվում։ Հիվանդությունը որքան վաղ փուլում է հայտնաբերվում, այնքան հեշտ ու արդյունավետ է դրա դեմ պայքարը։ 

 

Եթե ունեք առողջության ապահովագրություն, այն երաշխավորում է որոշակի ֆինանսական պաշտպանություն: Չի առաջանում մի իրավիճակ, երբ շտապ անհրաժեշտ է հսկայական գումարներ վճարել բժշկական ծառայությունների համար, բայց չգիտես, թե որտեղից գտնել գումարը։ Դա օգնում է պահպանել ֆինանսական կայունությունը և խուսափել անսպասելի ճգնաժամերից:

 

Առողջության ապահովագրությունը նպաստում է նաև հոգեբանական հավասարակշռության պահպանմանը, քանի որ որոշակի վստահություն կա՝ հանկարծակի խնդիրների դեպքում կարող ես անհրաժեշտ բուժօգնություն ստանալ՝ առանց ընտանեկան բյուջեին հարված հասցնելու։

 

Երբ ունես բժշկական ապահովագրություն, ունենում ես հասանելիություն լավագույն բուժկենտրոններում մատուցվող բուժծառայությունների համար, 24/7 բժշկական խորհրդատվություն, աջակցող-օգնականը, որը ոչ միայն ուղղորդում է որտեղ և ինչ բուժծառայություն ստանալ, այլև կազմակերպում գործընթացը, վերահսկում որակը և այլն։

 

Ի դեպ, շատերը ճամփորդական ապահովագրությունը շփոթում են առողջության ապահովագրության հետ և որևէ տեղ մեկնելիս ապահովագրական գործակալին ասում՝ «ինձ առողջության կամ բժշկական ապահովագրություն» է պետք։ Իհարկե, ճամփորդության ապահովագրությունը ևս ներառում է անհետաձգելի բուժօգնության ռիսկերը, սակայն ապահովագրության լրիվ այլ տեսակ է։ Օրինակ, ճամփոդական ապահովագրությամբ չես կարող գնալ ու, օրինակ, կանխարգելիչ բուժզննումներ անցնել այլ երկրում, այն ենթադրում է պաշտպանություն արտերկրում գտնվելու ընթացքում առողջության հանկարծակի վատթարացման ռիսկից և այլն։ Բայց սա այլ պատմություն է։ Ապահովագրություն ունենալը կյանքը միանշանակ ավելի ապահով է դարձնում, իսկ ռիսկերը՝ կառավարելի։

կիսվել