Մեզ հետ ապահով է
0%
Եթե տեղի է ունեցել ավտոպատահար, և Դուք անմեղ կողմն եք, ապա Ձեր մեքենային պատճառված վնասները հատուցվում են ԱՊՊԱ պայմանագրով։ Ինչպես գիտեք՝ ԱՊՊԱ պայմանագրով առավելագույնը հատուցվում է 1 միլիոն 800 հազար դրամի չափով գույքային վնասներ։ Ի՞նչ է լինում, եթե վնասը գերազանցում է այս գումարը։ Այդ դեպքում մնացած մասը ստիպված եք լինում Ձեր գրպանից վճարել։ Հատկապես եթե վարում եք թանկարժեք ավտոմեքենա, բավականին մեծ է հավանականությունը, որ նույնիսկ ոչ մեծ վթարի դեպքում վնասները կարող են գերազանցել ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված գումարը։ Նման դեպքերի համար է մշակվել Just Casco ավտոապահովագրության ծրագիրը։
Ենթադրենք, վթարի դեպքում մեքենային պատճառված վնասը գնահատվում է 2 միլիոն 500 հազար դրամ։ ԱՊՊԱ պայմանագրով կհատուցվի 1 միլիոն 800 հազար դրամը, իսկ մնացած 700 հազար դրամն էլ կհատուցվի Just Casco-ով։ Կարևոր պայման է, որ վթարի դեպքում Դուք անգամ մասնակի մեղավորություն չունենաք։
Ի դեպ, այս ավտոապահովագրությունը ձեռք բերելու համար մեծ գումարներ ծախսելու կարիք չկա։ Այն շատ մատչելի է․ ամենափոքր փաթեթը տարեկան 6000 դրամ է։ Մեր կայքում կգտնեք Just Casco-ի օնլայն հաշվիչ։ Կարող եք նաև պայմանագիրը պատվիրել առցանց։
Ի դեպ, մեզ մոտ կարող եք ձեռք բերել Just Casco նույնիսկ այն դեպքում, եթե Ձեր ԱՊՊԱ պայմանագիրն այլ ընկերության հետ է կնքված։