28-07-2025
Ոչ ոք ապահովագրված չէ... եթե չունի ապահովագրություն
Նաիրի թիմ
«Ի՞նչ պիտի լինի որ»․ համաձայնեք՝ Դուք կամ ընկերներից, ծանոթներից որևէ մեկը հաստատ այս արտահայտությունն ասել է, երբ պատրաստվել է ուղևորության ու որոշել, թե ճամփորդական ապահովագրության կարիք չկա, որովհետև «ի՞նչ պիտի լինի որ»։ Ու թեպետ խոսքն ընդամենը մի քանի հազար դրամ, այլ ոչ թե մի ամբողջ կարողություն ավելի վճարելու մասին է, բայց շատերս տնտեսող ենք ու ավելորդ ծախսեր չենք սիրում։ Սակայն տուրիստական ապահովագրությունը որևէ պարագայում չի կարելի ավելորդ ծախսերի շարքին դասել, երբեք չես կարող իմանալ, թե ինչ դեպքում կարող է ապահովագրություն արտերկրում պետք լինել։ Նաիրի Ինշուրանսի տասնամյակների պատմության ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ճամփորդական ապահովագրությունը կյանք է փրկել։
Օրինակ, մեր երիտասարդ հաճախորդներից մեկը Եգիպտոս մեկնելուց ժամեր առաջ որոշում է՝ ի վերջո, ապահովագրվելը ճիշտ է։ Ձեռք է բերում ապահովագրություն օնլայն ու բարձր տրամադրությամբ ընտանիքի հետ ճանապարհ ընկնում Կարմիր ծովի ափին հանգիստն անցկացնելու։ Արդեն օդանավում կնոջ ինքնազգացողությունը վատանում է՝ շնչարգելություն և այլն։ Օդանավը վայրէջքն անելուն պես կնոջը հոսպիտալացնում են՝ առողջության հանկարծակի վատթարացմամբ։ Պարզվում է՝ կինն անհապաղ վիրահատական միջամտության կարիք ունի։ Ընտանիքը կապ է հաստատում Նաիրի Ինշուրանսի հետ։
Քանի որ Եգիպտոսի դեպքում ընկերությունը բացառիկ համագործակցություն ունի երկրի ամենամեծ աջակցող կազմակերպության հետ, անմիջապես կազմակերպվում է կոնսուլիում, որին մասնակցում են նաև հայաստանցի բժիշկներ։ Կնոջը կյանքը փրկելու համար կարճ ժամանակում նրա վիճակը կայունացվում է, և կատարվում է ծանր վիրահատություն։ Ըստ էության, մեկ շաբաթվա փոխարեն կինը Եգիպտոսում անցկացնում է գրեթե 3 շաբաթ, սակայն Կարմիր ծովի ափին արևային լոգանքների փոխարեն ժամանակի մեծ մասն անցկացնում է վերակենդանացման բաժանմունքում, մնացածը՝ հիվանդասենյակում։ Հիմա պատկերացրեք, թե քանի հազարավոր դոլարների ծախս պիտի կատարվեր, եթե կինը վերջին պահին ապահովագրություն չաներ։ Եթե մի կողմ դնենք նույնիսկ գումարը, տուրիստական ապահովագրության դեպքում Նաիրին նաև կազմակերպել ու վերահսկել է Եգիպտոսում որակյալ, ճիշտ բուժօգնության տրամադրումը։
Համաձայնեք՝ օտար երկրում նման խնդիրներին ու մարտահրավերներին առերեսվելն ավելի դժվար ու վախեցնող է։ Հիշեք՝ ճամփորդական ապահովագրությունը բժշկական ապահովագրություն չէ, ուստի պլանային ստուգումներ կամ միջամտություններ այս ապահովագրությամբ չեք կարող անել, սա առողջական վիճակի հանկարծակի վատթարացման դեպքում է գործում։
Ոչ ոք ապահովագրված չէ հանկարծակի խնդիրներից, բայց եթե ունեք ապահովագրություն, ապա ռիսկերի վերահսկողությունը վստահելի, ապահով ձեռքերում է։