Travel | Նաիրի ինշուրանս

12-08-2025

Travel ապահովագրություն՝ քո խաղաղության ուղեկիցն օտար երկրում

Նաիրի թիմ

 Արտերկիր արձակուրդ մեկնելիս բոլորն ակնկալում են վառ տպավորություններ, հետաքրքիր հանդիպումներ և դրական հույզեր։ Բայց ճանապարհին զբոսաշրջիկը կարող է նաև խնդիրներ ունենալ, որոնցից խուսափելը միշտ չէ, որ հնարավոր է, նույնիսկ եթե Դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են մանրակրկիտ նախապատրաստել ճանապարհորդությունը։ Ճանապարհորդական ապահովագրությունը, կամ ինչպես շատերն այն կարճ ու կոնկրետ անվանում են, Travel -ը, թույլ է տալիս նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որոնք հնարավոր են ուղևորությունների ժամանակ։

 

Դա է պատճառը, որ սովորաբար փորձառու ճամփորդները մեկնելուց առաջ անպայման ձեռք են բերում տուրիստական ապահովագրություն, շատերն, ի դեպ, պայմանագիրը կնքում են ամբողջ տարվա համար և մեկնում երբ ու որ ուղղությամբ ցանկանում են։

 

Զբոսաշրջային ապահովագրությունը թույլ է տալիս ապահով զգալ օտար երկրում, խուսափել նյարդեր քայքայելուց և անտեղի գումար վատնելուց վնասվածքի կամ հիվանդության դեպքում կամ եթե կորցրել եք ուղեբեռը, չեղարկվել է չվերթը և այլն։ Թեպետ շատերը սովորություն ունեն Travel Insurance-ն անվանել բժշկական ապահովագրություն, բայց պետք չէ շփոթել․ բժշկական ապահովագրությունն իրականում այլ ապահովագրատեսակ է, օրինակ, այս ապահովագրատեսակով Դուք կարող եք կանխարգելիչ բուժզննումներ անցնել, պլանային միջամտություններ կատարել, եթե Ձեր պայմանագրով նման բան նախատեսված է։ Իսկ ճամփորդական ապահովագրության դեպքում կարող եք բուժօգնություն ստանալ, եթե խոսքն առողջության հանկարծակի վատթարացման մասին է կամ էլ վնասվածք եք ստացել, հետևաբար միջամտությունն անհետաձգելի է։

 

Տուրիստական ապահովագրությունը հնարավորություն կտա վստահ զգալ ցանկացած ճանապարհորդության ընթացքում, այդ թվում՝ էքստրեմալ սպորտաձևերով զբաղվելիս: Եթե տարիներ առաջ ապահովագրություն ձեռքբերելը ժամանակ էր խլում, ապա հիմա այդ հարցն էլ է լուծված, կարող եք գնել օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում։

 

«Ճամփորդություն» բառն ու «ապահովագրությունը» հրաշալի զույգ են, որոնք միանալով խոստանում են ոչ միայն վառ տպավորություններ, այլև ապահովություն։

կիսվել