Մեզ հետ ապահով է
0%
Digitec 2024-ը ավարտվեց, և մենք ուրախ ենք կիսվել ձեզ հետ այս հագեցած օրերի մեր տպավորություններով: Արդեն առաջին պահից մենք գիտեինք, որ մեզ սպասում է առանձնահատուկ հանդիպում Հայաստանի IT համայնքի հետ: Որպես ապահովագրական ընկերություն, որն աշխատում է տեխնոլոգիական ընկերությունների հետ և զարգացնում իր թվային ծառայությունները՝ մենք չէինք կարող բաց թողնել այս իրադարձությունը:
Digitec 2024-ին մենք միացել ենք մեկ նպատակով՝ ամրապնդելու մեր կապերը համայնքի հետ, որը մշտապես փնտրում է լավագույն տեխնոլոգիական լուծումները: Nairi Insurance-ի համար սա հատկապես կարևոր է, քանի որ մեր հաճախորդների թվում շատ են IT ընկերություններն ու ժամանակակից լուծումներ փնտրող կազմակերպությունները:
Nairi Insurance-ն ակտիվորեն զարգացնում է իր թվային ծառայությունները, այդ թվում՝ բջջային հավելվածը և առցանց վաճառքները կայքի միջոցով: Սակայն, անկախ տեխնոլոգիական բոլոր նվաճումներից, մենք գիտենք, որ ամենակարևորը մեր ներկայիս և ապագա հաճախորդների հետ կապը պահպանելն է: Ահա թե ինչու մեր թիմը՝ ղեկավարության գլխավորությամբ, երեք օր շարունակ ներկա էր տաղավարում: Մենք սիրով շփվեցինք բոլոր այցելուների հետ, պատասխանեցինք հարցերին, ներկայացրեցինք մեր ապահովագրական ապրանքները և, իհարկե, մեր ակցիան:
Audi Q4 e-tron-ը մեծ ուշադրություն գրավեց, և մենք ուրախ էինք պատմել բոլորին, թե ինչպես կարող են շահել այս պրեմիում էլեկտրամեքենան: Հիշեցնենք, որ ակցիան շարունակվում է: Մասնակցելու համար պարզապես ներբեռնեք Nairi Mobile հավելվածը, ձեռք բերեք ապահովագրական ծառայություններ՝ առնվազն 60,000 դրամի չափով, և ստացեք ձեր մասնակցության ծածկագիրը:
Ակցիայի պայմանները.
Ներբեռնեք հավելվածը (https://imnairi.am/qr/raffle),
Գրանցվեք և ընտրեք ապահովագրական պրոդուկտներ «Ապահովագրական խանութից»՝ առնվազն 60,000 դրամի չափով,
Յուրաքանչյուր այդպիսի գնման համար դուք կստանաք ծածկագիր՝ խաղարկությանը մասնակցելու համար։ Որքան շատ գնումներ կատարեք, այնքան մեծ է շահելու ձեր հնարավորությունը:
Ակցիայի ժամկետները՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Խաղարկությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 11-ին՝ մեր YouTube-յան ալիքի ուղիղ եթերում: