02-10-2024
Նաիրի թիմ
ՍՏԱՑԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՇԱՀԵՔ AUDI Q4 E-TRON. ԱՄԵՆ ԻՆՉ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր առողջության, մեքենայի կամ տան հետ կապված սովորական հոգատարությունը կարող են ձեզ ճանապարհ բացել դեպի ավելին: Այո, դա այդպես է. Նաիրի Ինշուրանսի և մեր Nairi Mobile հավելվածի միջոցով յուրաքանչյուր ապահովագրական քայլ ձեզ ավելի է մոտեցնում բոլորովին նոր Audi Q4 e-tron շահելու հնարավորությանը: Դա ավելի պարզ է, քան երբևէ. պաշտպանեք ձեզ և ձեր սիրելիներին և դրա դիմաց շքեղ էլեկտրական մեքենա ունենալու հնարավորություն ստացեք: Եկեք պատմենք, թե ինչպես է դա աշխատում:
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը երեք քայլ.
Ներբեռնեք Nairi Mobile հավելվածը՝ ձեր գրպանի օգնականը ապահովագրության հարցում: Այժմ բոլոր պրոդուկտները ձեր ձեռքում են, և դուք կարող եք ապահովագրություն ստանալ ընդամենը մի քանի քլիքով:
Գրանցվեք հավելվածում կամ imnairi.am պաշտոնական կայքում՝ բոլոր ապահովագրական պրոդուկտներից օգտվելու համար:
«Ապահովագրական խանութ» բաժնի ցանկից ընտրեք և գնեք ապահովագրական պրոդուկտ: Ի՞նչ պրոդուկտներ են ներգրավված: Այն ամենը, ինչ ձեր կյանքն ավելի հանգիստ և ապահով է դարձնում.
Medical Check-Up+ – հոգատարություն առողջության մասին
Ճանապարհորդական ապահովագրություն - գնացեք ձեր երկար սպասված ճանապարհորդությանը՝ առանց ավելորդ անհանգստությունների:
ԱՊԿԱ - ճանապարհային ապահովագրություն
Just Casco – Ձեր մեքենայի անվտանգությունը ցանկացած իրավիճակում:
Գույքի ապահովագրություն – Ձեր տունը հուսալի պաշտպանության ներքո է:
Կենդանիների ապահովագրություն. նրանք արժանի են խնամքի այնպես, ինչպես մենք:
Ինչպե՞ս ստանալ Ձեր շանսը Audi Q4 e-tron-ի համար: Դա պարզ է. հավելվածում ապահովագրության վրա ծախսված յուրաքանչյուր 60 000 դրամի դիմաց դուք ստանում եք խաղարկությանը մասնակցելու եզակի կոդ։ Օրինակ, եթե գնումը եղել է 130.000 դրամի, և ներառել է մեկ կամ մի քանի պրոդուկտ, դուք կստանաք միանգամից երկու կոդ:
Հիշեք՝ շահելու հնարավորություն են տալիս միայն այն գնումները, որոնք ներառում են պրոդուկտներ ցանկից և կազմում են առնվազն 60 000 դրամ։ Այսպիսով, երբ պլանավորում եք ձեր Check-Up-ը, մեքենայի ապահովագրության թարմացումը կամ գույքի պաշտպանությունը, մի մոռացեք, որ միևնույն ժամանակ դուք ավելի եք մոտենում ձեր նվիրական էլեկտրական մեքենային:
Խաղարկությունը կկայանա 2025 թվականի հունվարի 11-ին մեր պաշտոնական YouTube ալիքի ուղիղ եթերում։ Այդ ժամանակ մենք կիմանանք, թե ում կոդն է հաղթողը և ում ենք փոխանցելու նոր Audi Q4 e-tron-ի բանալիները:
Ակցիայի ավարտին մենք կկապվենք հաղթողի հետ գրանցման ժամանակ նշված հեռախոսահամարով կամ էլ. փոստով: Եթե մինչև հունվարի 31-ը չկարողանանք կապվել Ձեզ հետ, ապա մրցանակը կմնա Նաիրի Ինշուրանսի սեփականությունը։ Ուստի հետևեք նորություններին և ձեր հեռախոսը ձեռքի տակ պահեք։
Եվ հիշեք. սա պարզապես խաղարկություն չէ: Սա հնարավորություն է ձեր և ձեր սիրելիների կյանքն ավելի հանգիստ, անվտանգ դարձնելու և, միևնույն ժամանակ, ավելի մոտ դառնալու ձեր երազանքին։
Այսպիսով, ներբեռնեք Nairi Mobile, ստացեք ճիշտ ապահովագրություն և կատարեք առաջին քայլը դեպի ձեր Audi Q4 e-tron:
Ակցիայի ամբողջական կանոնները կարդացեք այստեղ:
#DownloadInsureWin