Մի քանի պարզ քայլ՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու համար
Գնե՞լ եք ավտոմեքենա։ Շնորհավորում ենք։ Առաջին քայլը, որ պետք է անել, մեքենայի ապահովագրությունն է, ասել է թե՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելն է։ ՀՀ 2011թ․ հունվարի 11-ից ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար։ Չունենալու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, այսինքն՝ տուգանքներ։ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար յուրաքանչյուր 10 օրվա տուգանքը 5000 դրամ է, սակայն յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան 50 հազար դրամը։ Եթե խախտումը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացվում է, և այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին ներկայացվում է համապատասխան ապացույց, այսինքն՝ կնքված պայմանագիր, ապա տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով։
Հիմա ի՞նչ է պետք ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։
Նախ ընտրում եք ապահովագրական ընկերությունը։ Քանի որ ԱՊՊԱ գներն ազատականացված են, յուրաքանչյուր ընկերություն ինքն է ընտրում այն գործոնները, որոնք ազդում են ԱՊՊԱ սակագնի գոյացման վրա։ Ուստի մի՛ զարմացեք, որ Ձեր մեքենայի ԱՊՊԱ պայմանագրի արժեքն ընկերություններում տարբեր լինի։ Մի խորհուրդ․ մի՛ շտապեք ընտրել ամենաէժան տարբերակը։ Ընտրեք վստահելի ընկերություն, որի հետ Ձեզ ապահով կզգաք։
Ընկերությունն ընտրելուց հետո կարող եք զանգահարել կամ այցելել գրասենյակ։ Օրինակ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ դեպքում կարող եք ԱՊՊԱ պայմանագիրը կնքել օնլայն՝ մեր բջջային հավելվածի միջոցով, կայքով, այցելել գրասենյակ, զանգահարել, գրել մեզ սոցիալական ցանցերի էջերով, դիմել ՆԱԻՐԻԻ գործակալներին։
Ձեռքի տակ պետք է ունենալ ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը, նաև մեքենայի տեխանձնագիրը։
Պայմանագիրը ստորագրելուց առաջ կարդացեք այն, վստահ եղեք, որ ամեն ինչ հասկացել եք։
Հիշեք ժամկետի մասին, որ դրա ավարտին անպայման վերակնքում անեք։
Ձեռքի տակ պահեք ընկերության հեռախոսահամարը․ պատահարի դեպքում ընկերություն զանգահարելը Ձեր առաջնահերթ գործերից մեկը պետք է լինի։
Մաղթում ենք բարի և ապահով ճանապարհ։