Մեզ հետ ապահով է
0%
Առողջության ապահովագրությունն այսօր աշխարհում ամենաաարագ զարգացող ու պահանջված ապահովագրատեսակներից է։ Զարգացած երկրներում մարդիկ իրենց կյանքն առանց ապահովագրության չեն էլ պատկերացնում, ապահովագրական ամենամսյա վճարումներն այնքան նորմալ ու ընդունված են, որքան, օրինակ, կոմունալ ծառայությունների համար վճարումներն են։ Մեր երկրում ևս տարեցտարի ավելանում է առողջության ապահովագրություն ունեցողների թիվը, ընդ որում՝ հաճելի է արձանագրել, որ մեծ թիվ են կազմում կամավոր առողջության ապահովագրություն ձեռքբերողները։ Այսինքն՝ մարդիկ գիտակցում են ապահովագրության կարևորությունն ու նաև սեփական փորձով համոզվում, թե այն որքան շահավետ կարող է լինել գրպանի համար։
Եթե դուք աշխատում եք այնպիսի ընկերությունում, որն ունի կորպորատիվ ապահովագրության փաթեթ, այսինքն՝ աշխատակիցների առողջությունն ապահովագրված է, հրաշալի է։ Եթե չունեք, բայց հոգատար եք ձեր ու ձեր սիրելիների առողջության հանդեպ, ուրեմն հաստատ արժե ձեռք բերել առողջության անհատական ապահովագրություն։
Փորձենք պարզ հաշվարկներ անել։ Օրինակ, Նաիրի Ինշուրանսի անհատական ծրագրերից մեկը դիտարկենք՝ Medical Check-Up+, վճարում եք տարեկան 25 հազար դрամ ու դրա դիմաց ստանում նեղ մասնագետների՝ ակնաբույժի, թերապևտի, գինեկոլոգի խորհրդատվություններ, անցնում 9 լաբորատոր և գործիքային հետազոտություններ, այդ թվում՝ վահանաձև գեղձի, որովայնի ու փոքр կոնքի օրգանների, կրծքագեղձի ՈՒՁՀ-ներ և ոչ միայն։ Ընդ որում, այս հետազոտություններն անցնում եք հայաստանյան լավագույն մասնավոր բուժկենտրոններից որևէ մեկում։ Հիմա փորձեք գումարել խորհրդատվությունների և հետազոտությունների արժեքները։ Արդյունքում միջինում 70-90 հազար դրամ է ստացվելու՝ կախված, թե որ բուժկենտրոնում եք նախատեսում անցնել այդ ամենը։ Սա ամենապարզ օրինակն էր, թե ինչպես կարելի է ապահովագրության շնորհիվ գումար խնայել առողջապահական ծախսերի համար։ Նույն պատկերը կստանաք նաև այլ՝ ավելի բարձр արժեք ունեցող փաթեթների դեպքում։
Ապահովագրությունը նպաստում է առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելմանը։ Առանց ապահովագրական փաթեթի միգուցե և ամեն տարի չանցնեք պարտադիր կանխարգելիք բուժզննումներ՝ դրանք ավելորդ ծախս համարելով։ Նույնը վերաբերում է նաև տարբեր խնդիրների ու գանգատների դեպքում բուժսպասարկման համար դիմելուն։ Երբ ունես բժշկական ապահովագրություն, ավելի հանգիստ ես բժշկի դիմում՝ իմանալով, որ խնդիրների դեպքում ընտանեկան բյուջեն հարված չի ստանալու։
Առողջ ու ապահով եղեք։