Մեզ հետ ապահով է
0%
Նաիրի Ինշուրանսը հայաստանյան այն խոշոր ընկերություններից մեկն է, որտեղ մեծ թիվ են կազմում կին ղեկավարները։
Ընկերության գործադիր տնօրենը Մանե Մարտիրոսյանն է, վարչությունների, բաժինների ղեկավարների, համակարգողների գրեթե կեսը ևս կանայք են։
Նաիրյան կանայք ապացուցում են, որ կինը կարող է միաժամանակ տարբեր գործառույթներ և պարտականություններ համատեղել ու բոլորում հաջողել՝ լինել հոգատար կին, մայր, պատասխանատու ու հաջողակ ղեկավար։
Կանանց միամսյակի առիթով Նաիրյան կին ղեկավարներից մի քանիսն անկեղծանում են՝ ինչն է իրենց ուժ տալիս, որն են կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում, ինչպես են հաղթահարում դժվարությունները։ Նրանցից յուրաքանչյուրը նաև իր ուղերձն ունի այն կնոջ համար, ով չի հավատում ինքն իր ուժերին։