Մեզ հետ ապահով է
0%
Ապահովագրությունն ամբողջ աշխարհում արագ զարգացող ու փոփոխվող ոլորտ է։ Հաշվի առնելով արագ զարգացող աշխարհում նաև նոր ռիսկերի ի հայտ գալն ու դրանք կառավարելու անհրաժեշտությունը՝ ստեղծվում են ապահովագրության նոր տեսակներ, մշակվում են նոր ծրագրեր։
Համեմատաբար երիտասարդ ապահովագրատեսակ է «Մաքսային երաշխիքի տրամադրումը»։
Ի՞նչ է մաքսային երաշխիքի տրամադրումն ու ինչի՞ համար է այն
Համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի՝ ԵԱՏՄ երկրների տարածքից դուրս գրանցված ավտոտրանսպորտային միջոցները (ԱՄ) ԵԱՏՄ երկրների տարածքում երկարաժամկետ վարելու համար դրանք մաքսազերծելու պահանջ է առաջանում։
Մաքսային երաշխիքի տրամադրման պայմանագիրը հնարավորություն է տալիս տարածքից դուրս գրանցված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մուտք գործել և երկարաժամկետ վարել Հայաստանի Հանրապետությունում։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պայմանագիր կնքելու համար
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են
Որքա՞ն է պետք վճարել պայմանագրի համար կամ որքա՞ն է մաքսային երաշխիքի արժեքը
Սակագինը տարբերվում է՝ կախված մեքենայի մաքսազերծման գումարից և նաև այն հանգամանքից, թե ինչ ժամանակահատվածով է ծրրագրում կնքել պայմանագիրը։ Ամեն դեպքում մեկ պայմանագրի գծով սակագինը չի կարող 15 հազար դրամից պակաս լինել։
Արդյոք այստե՞ղ էլ կարող է հետպահանջ (սուբրոգացիա) կիրառվել
Այո, այս ապահովագրատեսակի դեպքում ևս ապահովագրական ընկերությունը իրավունք ունի կիրառելու հետպահանջ, եթե, օրինակ, ապահովադիրը կամ նրա ներկայացուցիչը կատարել է պատահարի առաջացմանն ուղղված կանխամտածված անօրինական գործունեություն, կամ ապահովադիրը ներկայացրել է ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ և այլն։
Ինչպես ցանկացած պայմանագիր ստորագրելիս այս դեպքում էլ մանրամասն ծանոթացեք ձեր իրավունքներին ու նաև պարտավորություններին՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։