Առողջության անհատական ապահովագրություն | Նաիրի ինշուրանս

20-03-2025

Կամավոր բժշկական ապահովագրություն՝ ընտանիքի առողջության կարևոր ներդրում

Նաիրի թիմ

Մեզնից յուրաքանչյուրն ամեն կերպ փորձում է պաշտպանել իր ընտանիքը հնարավոր վտանգներից։ Հուսալի պաշտպանության գործիքներից մեկն էլ առողջության ապահովագրությունն է, որը կարող եք ձեռք բերել ընտանիքի անդամների համար։ Առողջության անհատական ապահովագրությունը դեռ շատ տարածված չէ մեր երկրում, ծրագրերի մեծ ընտրություն առայժմ չկա, բայց ձեր ընտանիքի սիրելի անդամների առողջության պահպանման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման նպատակով հարմար տարբերակ հաստատ կգտենք։

 

Անհրաժեշտ է մի քանի բան իմանալ բժշկական կամավոր ապահովագրության մասին։ Օրինակ, ի՞նչն է ազդում ապահովագրության արժեքի վրա։ Որքան տարիքով մեծ է մարդը, այնքան բարձր է արժեքը, քանի որ հիվանդությունների ռիսկն ավելանում է: Հաճախ հաշվի են առնվում նաև քրոնիկ հիվանդությունները և առկա առողջական խնդիրները: Այդ պատճառով էլ ապահովագրության ծրագրերի մի մասը հաճախ նախատեսված է մինչև 65 տարեկան քաղաքացիների համար։

 

Որքան լայն է ներառված ծառայությունների շրջանակը՝ ամբուլատոր բուժումից մինչև ստացիոնար և շտապ օգնություն, այնքան բարձր է արժեքը: Բացի այդ որքան բարձր է ծածկույթի սահմանաչափը, այնքան թանկ է փաթեթը։ Այնպես որ մի՛ շտապեք որոշում կայացնելիս կողմնորոշվել միայն արժեքով։

 

Կարող եք ընտանիքի տարբեր անդամների համար ընտրել այնպիսի ծրագիր, որը հենց իրեն է ավելի հարմար։ Օրինակ, կանանց դեպքում կարող եք ընտրել այնպիսի փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ բուժզննումներ կանանց շրջանում ամենից հաճախ հանդիպող խնդիրները վեր հանելու համար։ 45+ տղամարդկանց դեպքում կարող եք ընտրել ծրագիր, որը նախատեսում է սրտին վերաբերող տարբեր հետազոտություններ, քանի որ ըստ վիճակագրության՝ 45+ տղամարդկանց մոտ ավելի հաճախ են սրտանոթային խնդիրներ առաջանում։

 

Ի դեպ, օրինակ Նաիրի Ինշուրանսում նաև շատ հետաքրքիր, ապահովագրության ընտանեկան փաթեթ են մշակել։ Այն, ըստ էության, դժբախտ պատահարներից ապահովագրություն է։ Ծրագիրը թույլ է տալիս ապահովագրել ընտանիքի մինչև 5 անդամի։ Օրինակ, տատիկը կարող է ձմռանն անզգուշաբար ընկնել ու կոտրվածք ստանալ, այս դեպքում ապահովագրությունը կօգնի և կպաշտպանի նաև չնախատեսված ֆինանսական ծախսերից։ Եթե կարծում եք, թե նման փաթեթը պետք է որ շատ թանկ լինիլ, ապա սխալվում եք։ Փաթեթի արժեքը սկսվում է տարեկան 5000 դրամից: Եթե կցանկանաք ավելի մանրամասն իմանալ, ապա կարող եք անցնել այս հղումով․ 

 

Ամեն դեպքում վստահ եղեք մի հարցում՝ բժշկական ապահովագրության ձեռքբերումն ընտանիքի անդամների համար ոչ թե անհարկի ծախս է, այլ կարևոր ներդրում ամբողջ ընտանիքի առողջության համար։

կիսվել