Ինչպես կնքել մեքենայի ապահովագրություն օնլայն՝ քայլ առ քայլ ուղեցույց
Ավտոմեքենայի ապահովագրություն ձեռքբերելն այսօր մի քանի րոպեի հարց, ու անգամ տնից դուրս գալու կարիք էլ չկա։ Ավտոապահովագրություն օնլայն կնքելու համար պետք է կողմնորոշվել ապահովագրական ընկերության ընտրության հարցում և սկսել։
Եկեք իրականացնենք ԱՊՊԱ -ի առցանց ձեռքբերումը Նաիրի Ինշուրանսի կայքի օրինակով։
- Մուտք եք գործում ապահովագրական ընկերության կամ վճարահաշվարկային համակարգի կայք կամ էլ բջջային հավելված:
- Ընտրում եք «Ապպա» բաժինը, մուտք գործում (այն «ավտոմեքենայի ապահովագրություն» բաժնում է)։ Այստեղ կտեսնեք՝ «գնել փաթեթ» և «հաշվել» դաշտերը։
- Որպես առաջին քայլ, եթե տեղյակ չեք, թե որքան է Ձեր ավտոմեքենայի ապահովագրության արժեքը, կարող եք օգտվել օնլայն հաշվիչից։ Մուտքագրում եք մեքենայի տվյալներն, ու ԱՊՊԱ հաշվիչը ցույց կտա, թե որքան կարժենա այն։
- Անցնում ենք պայմանագրի կնքմանը․ լրացնում եք մեքենայի հաշվառման համարանիշը, անձը հաստատող փաստաթուղթը, համաձայնում պայմաններին և գնում առաջ
- Հաջորդ էջում լրացվում են պահանջվող տվյալները, ապա՝ անցնում վճարման․ լրացնում եք բանկային քարտի տվյալներն ու սեղմում «վճարել»։
Դե ինչ, արդեն ունեք ԱՊՊԱ պայմանագիր։ Այն ուղարկվում է Ձեզ էլեկտրոնային փոստի հասցեով, եթե կնքում եք հավելվածով, ապա շատ ավելի հարմար է՝ պայմանագիրը միշտ ձեռքի տակ է։