.jpg)
18-06-2025
Ինչպես կնքել մեքենայի ապահովագրություն օնլայն՝ քայլ առ քայլ ուղեցույց
Նաիրի թիմ
Ավտոմեքենայի ապահովագրություն ձեռքբերելն այսօր մի քանի րոպեի հարց, ու անգամ տնից դուրս գալու կարիք էլ չկա։ Ավտոապահովագրություն օնլայն կնքելու համար պետք է կողմնորոշվել ապահովագրական ընկերության ընտրության հարցում և սկսել։ Եկեք իրականացնենք ԱՊՊԱ -ի առցանց ձեռքբերումը Նաիրի Ինշուրանսի կայքի օրինակով։
- Մուտք եք գործում ապահովագրական ընկերության կամ վճարահաշվարկային համակարգի կայք կամ էլ բջջային հավելված:
- Ընտրում եք «Ապպա» բաժինը, մուտք գործում (այն «ավտոմեքենայի ապահովագրություն» բաժնում է)։ Այստեղ կտեսնեք՝ «գնել փաթեթ» և «հաշվել» դաշտերը։
- Որպես առաջին քայլ, եթե տեղյակ չեք, թե որքան է Ձեր ավտոմեքենայի ապահովագրության արժեքը, կարող եք օգտվել օնլայն հաշվիչից։ Մուտքագրում եք մեքենայի տվյալներն, ու ԱՊՊԱ հաշվիչը ցույց կտա, թե որքան կարժենա այն։
- Անցնում ենք պայմանագրի կնքմանը․ լրացնում եք մեքենայի հաշվառման համարանիշը, անձը հաստատող փաստաթուղթը, համաձայնում պայմաններին և գնում առաջ
- Հաջորդ էջում լրացվում են պահանջվող տվյալները, ապա՝ անցնում վճարման․ լրացնում եք բանկային քարտի տվյալներն ու սեղմում «վճարել»։
Դե ինչ, արդեն ունեք ԱՊՊԱ պայմանագիր։ Այն ուղարկվում է Ձեզ էլեկտրոնային փոստի հասցեով, եթե կնքում եք հավելվածով, ապա շատ ավելի հարմար է՝ պայմանագիրը միշտ ձեռքի տակ է։
կիսվել