Արտասահման մեկնողների աջակցության ապահովագրությունը, որը հայտնի է նաև որպես ճանապարհորդական ապահովագրություն ապահովում է ֆինանսական պաշտպանություն և բժշկական օգնություն արտասահման մեկնելիս չնախատեսված իրավիճակների դեպքում:
Ի՞նչ է մեզ տալիս ճամփորդական ապահովագրությունը․ կարճ ու հակիրճ՝ ապահովություն և պաշտպանություն՝ հանգիստն իսկապես հանգիստ անցկացնելու համար։
Հաճախ մարդիկ մեկնելուց առաջ հարց են տալիս՝ այս կամ այն ուղղության համար պահանջվու՞մ է ապահովագրություն։ Կան երկրներ, դեպի ուր մեկնելիս այն պարտադիր է, բայց անկախ պարտադիր և ոչ պարտադիր լինելուց՝ ապահովագրություն արտերկրում միշտ պետք է։ Բժշկական ծառայություններն արտերկրում և՛ թանկ արժեն, և՛ օտար երկրում դժվար է կողմնորոշվել՝ ինչպես և ուր դիմել։ Բոլոր այս դեպքերում տուրիստական ապահովագրությունը չափազանց կարևոր է։ Ապահովագրական ընկերությունն է ստանձնում բժշկական խնամքի կազմակերպումը։
Երբեմն մարդիկ տուրիստական ապահովագրությունն անվանում են նաև բժշկական ապահովագրությունը, ինչը, ըստ էության, ճիշտ չէ։ Ճամփորդական ապահովագրությունն, անշուշտ, նախատեսում է փոխհատուցում առողջության հանկարծակի վատթարացման դեպքում բժշկական ծառայությունից օգտվելու համար, ինչպես նաև դժբախտ պատահարի հետևանքով ստացած վնասվածքների բուժման համար, սակայն սա ճամփորդական և բժշկական ապահովագրությունները տարբերվում են։
Նախևառաջ, ճամփորդական ապահովագրությունը գործում է այն պահից, երբ դու հատում ես երկրի սահմանը։ Եթե խոսում ենք բժշկական օգնության մասին, ապա նկատի ունեցեք՝ ճամփորդական ապահովագրության դեպքում խոսքն անհետաձգելի բժշկական օգնության մասին է։
Ճամփորդական ապահովագրության արժեքը կարող է տարբերվել՝ կախված այն ծածկույթից, որը ներառում է պայմանագիրը և այն ռիսկերից, որոնք նախատեսված են։
Օրինակ, բացի ստանդարտ ծածկույթից կարող եք ընտրել այնպիսի ապահովագրությունը, որը հատուցում է նախատեսում ուղեբեռի կորստի, թռիչքի հետաձգման կամ չեղարկման դեպքերում, որոնք, համաձայն եք, ոչ միայն տհաճություն են պատճառում, այլև ֆինանսական վնաս հասցնում։
Կարճ ասած, ձեռք բերեք տուրիստական ապահովագրություն, ճամփորդեք հանգիստ և ապահով ու թույլ մի՛ տվեք չնախատեսված իրավիճակներին խափարել Ձեր հանգիստը։