Մեզ հետ ապահով է
0%
Տարիներ առաջ, երբ ԱՊՊԱ համակարգը նոր էր ներդրվում, համատարած դժգոհություններ էին, թե անիմաստ բան են պարտադրում, անտեղի փող են ստիպում վատնել, թալանում են և այլն։ Իսկ հիմա ո՞վ է պատկերացնում մեր կյանքն առանց ԱՊՊԱ-ի։ Եթե նախկինում անգամ թեթև ավտովթարները «մի կաթիլ մեղրի» պատմությանն էին նմանվում՝ մարդիկ սկսում էին վիճել՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ է անմեղ, կանչում էին հեռու-մոտիկ ծանոթներին, բարեկամներին, հարաբերություններ պարզում և այլն։ Այսօր վերցնում են հեռախոսն ու զանգում ապահովագրական ընկերություն կամ ապահովագրական գործակալին։ Կյանքը փոխվել է։ Այս ձևակերպումը տեղին է նաև ԱՊՊԱ-ն կնքելու ձևի համատեքստում։ Եթե տարիներ առաջ ԱՊՊԱ պայմանագրի համար մարդիկ ստիպված էին գրասենյակ հասնել, ապա հիմա՝ «կեցցե՜ ինտերնետը» և ԱՊՊԱ օնլայնը։
Հիմա ԱՊՊԱ օնլայն կնքելու համար պետք է միայն ձեր հեռախոսը։ Ներբեռնում եք նախընտրած ապահովագրական ընկերության բջջային հավելվածը (իհարկե, կարող եք նաև համակարգչով՝ կայքէջով կնքել), գտնում ԱՊՊԱ բաժինն ու սկսում լրացնել պահանջվող տվյալները։ Օնլայն ԱՊՊԱ հաշվիչը ցույց կտա, թե որքան պետք է վճարեք։ Եթե համաձայն եք և պատրաստ եք վճարել, ուրեմն գնում եք առաջ և կցված բանկային քարտով վճարումը կատարում։ Եթե նախկինում ԱՊՊԱ պայմանագիրը պահում էիք մեքենայի «բարդաչոկում» ու հաճախ կորցնում, ապա հիմա այն ձեր հեռախոսում է։
Ի դեպ, ASWA համակարգում, նաև վճարահաշվարկային համակարգերում կարող եք ստուգել, այսպես ասած, ԱՊՊԱ գնացուցակն ու պարզել, թե ապահովագրական ընկերություններից որ մեկն ինչ սակագին է առաջարկում ձեր մեքենայի ԱՊՊԱ-ի համար։
Իհարկե, միշտ էլ կարող եք ընտրել ամենացածր արժեքով տարբերակը, բայց հիշեք՝ ամենաէժանը միշտ չէ, որ ամենաճիշտն է։
Մաղթում ենք անփորձանք և ապահով ճանապարհ։