Մեզ հետ ապահով է
0%
Առողջության ապահովագրություն ունենալու մշակույթն աշխարհում վաղուց է տարածված։ Զարգացած երկրներում անհնար է պարզապես ապրել և բուժծառայություններից օգտվել՝ առանց ապահովագրության այս տեսակի։ Մեր երկրում միայն վերջին տարիներին է առողջության ապահովագրությունն, այսպես ասած, մոդայիկ դարձել։ Հատկապես մեծ ընկերություններում աշխատակիցների համար աշխատանքային լավ պայմանների ցանկում անպայմանորեն ներառվում է առողջության ապահովագրության փաթեթը։ Եկեք հասկանանք՝ ինչու՞ է այն կարևոր, ինչ են շահում գործատուն և աշխատակիցը
1․ Առողջության ապահովագրությունը հնարավորություն է լավ մասնագետների աշխատանքում ներգրավելու
Ըստ ուսումնասիրությունների՝ առողջության ապահովագրություն ունենալը որոշիչ դեր է խաղում գործատուի ընտրության հարցում:
2․ Այն բերում է լոյալության
Աշխատակիցների առողջության ապահովագրությունը ցույց է տալիս գործատուի հոգատարությունն իր թիմի նկատմամբ։ Աշխատակիցներն ավելի հավատարիմ են այն գործատուին, որը ցույց է տալիս, որ իր համար թիմի առողջությունն ու ապահովությունը կարևոր են։
3․ Աշխատանքն ավելի արդյունավետ է
Առողջ աշխատակիցն ավելի արդյունավետ աշխատող է, նշանակում է՝ ապահովագրության այս տեսակը շահավետ է բիզնեսի համար։
4․Առողջության մասին հոգ տանելու համար ավելորդ ժամանակ չի ծախսվում
Առողջության ապահովագրությունից օգտվելու համար ապահովագրական ընկերության աշխատակիցները նախապես աշխատակցի համար ցանկալի օր ու ժամ են ֆիքսում՝ հերթերից խուսափելու, ժամանակ չկորցնելու համար։
5․ Առողջության մասին հոգ տանելը հնարավոր է առանց մեծ գումարներ ծախսելու
Գաղտնիք չէ, որ բժշկի գնալը հաճախ նշանակում է շատ գումար ծախսել, ինչի պատճառով էլ մեր հայրենակիցները հաճախ պարզապես խուսափում են բժշկի դիմել, սպասում, մինչև դանակի ոսկորին է հասնում։ Այս դեպքում աշխատակիցը, այսպես ասած, հանգիստ սրտով բժշկի է դիմում՝ չվախենալով անկանխատեսելի ծախսերից։
Առողջ և ապահով եղեք։